Monday, 29 04 2024
Նոր մանկապարտեզների կառուցման ավարտին ենք՝ անձնական հսկողության տակ պահե՛ք. Ավինյանը՝ փոխքաղաքապետին
Հասկանանք՝ որտեղ են պտտվում մեր նախագծերը, որ տեղ չեն հասնում. Ավինյան
Մասնակցե’ք «Ազարյանի» մարզադպրոցի կառուցման մրցույթներին. Ավինյանը հորդորում է շինընկերություններին
13:00
«Թվային Ջուղա Ցանցը» համահայկական կենտրոն է գործարկում մետավերսում՝ Fastexverse վիրտուալ հարթակում
«Մետրոպոլիտենի» լուսավորությունը, թարմացրել ենք, ուշադրություն դարձրեք, սիրելի՛ երևանցիներ. Ավինյան
12:45
Բլինքենը սկսել է մերձավորարևելյան հերթական ուղևորությունը՝ ժամանելով Սաուդյան Արաբիա
Կվերագործարկվի դեպի կենդանաբանական այգի անվճար ավտոբուսը
12:30
Կարաչայ-Չերքեզիայում ոստիկանների վրա հարձակման հետևանքով կա 2 զոհ, 4 վիրավոր
Գյումրի-Արմավիր ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է
Լուրերի օրվա թողարկում 12։00
«Թշնամանքին մեկընդմիշտ վերջ տալու հնարավորություն է ստեղծվել». Ամիրբեկով
Երբ զանգում է Բլինքենը. կմնա՞ Ալիեւը «Ալմաթիի ռեժիմում»
Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ալմաթիում
Բողոքի ցույցերի ժամանակ խուլիգանության 6 մասնակիցներից 3-ը կալանավորվել են
Վրաստանի խորհրդարանում մեկնարկել է «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը հանձնաժողովի քննարկումները
11:00
Ֆասթ Բանկը մեկնարկել է դրամային պարտատոմսերի նոր տրանշի տեղաբաշխումը
Դեսպան Մակունցը Կոլորադոյի համալսարանի ղեկավարությանն է փոխանցել ԵՊՀ ռեկտորի առաջարկը համագործակցության վերաբերյալ
Ուղիղ․ ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ
10:15
ԱՄՆ նախագահի թեկնածուն ձերբակալվել է
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ապրիլի 21-ին Նոյեմբերյանում խուլիգանական արարքների կատարման համար մեղադրվող 4 անձանցից 3-ը կալանավորվել են
Ալիևին կտեսնե՞նք Հաագայում. Հռոմի ստատուտը հզոր զենք է ՀՀ ձեռքին
09:45
Պորտուգալիան հրաժարվում է նախկին գաղութներին փոխհատուցում վճարել
Ուղիղ. Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստը
Վրաստանում ձերբակալվել է նախկին պետնախարարը
Պետք է զգոն լինել․ Բաքուն առանց գին վճարելու ՌԴ-ի միջոցով Հայաստանի վրա ճնշում կգործադրի
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Ադրբեջանը նպատակ ունի ազդել Հայաստանում ներքաղաքական զարգացումների վրա. քաոսային վիճակ է ստեղծում
Հրդեհ է բռնկվել տան տանիքում
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Բաքվում Մերկելը կխոսի ԼՂ հակամարտությունից, որը կլինի զսպիչ

Միջազգայնագետ Արմենակ Մինասյանցը և քաղաքագետ Ստեփան Գրիգորյանն «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում անդրադարձան Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի՝ Հայաստան կատարած այցին:

«Այցը թեև տարածաշրջանային է, բայց փաստը, որ Գերմանիայի կանցլերը այցելել է Հայաստան, շատ կարևոր է Հայաստանի համար, նաև Հայաստանի միջազգային հեղինակության համար:

Մերկելը, անդրադառնալով ղարաբաղյան խնդրին, հստակ ասաց, որ պետք է մթնոլորտը փոխվի, որ միայն նորմալ մթնոլորտում և խաղաղ ճանապարհով պետք է խնդիրը լուծվի: Մեզ համար դա կարևոր էր»,- նշեց Ս. Գրիգորյանը:

Մինասյանցի դիտարկմամբ՝ ներկայումս Գերմանիան փոխել է իր քաղաքականությունը. շատ ավելի թիրախավորված և տարանջատված քաղաքականություն է վարում յուրաքանչյուր հարավկովկասյան երկրի հանդեպ: Նրա խոսքով՝ Գերմանիայի աջակցությունը կարող է շատ օգտակար լինելՀայաստանի համար: «Գերմանիան Հայաստանի հետ համագործակցության բովանդակային այլ օրակարգ է վարում: Եվրոպական մայրաքաղաքներում Մերկելի այցը և Հայաստանում արած հայտարարությունները ստանալու են մեծ արձագանք: Եթե Գերմանիան դրական, վստահության մթնոլորտում է շփվում, դա դոմինոյի էֆեկտ է ունենալու, մեխանիկորեն տարածվելու է»:

Հարցին, թե վաղը կայանալիք Ալիև-Մերկել հանդիպումից ինչ կարելի է ակնկալել, Ս. Գրիգորյանը պատասխանեց. «Հիշեցնեմ՝ Գերմանիան մեզ աջակցում է նաև Խաղաղապահ ուժերը պահել և զարգացնել: Ղարաբաղյան խնդրի վերաբերյալ, կարծում եմ, որ Մերկելը Բաքվում չի շեղվի նրանից, ինչ ասաց Հայասանում. նա կասի, որ մթնոլորտը պետք է բարելավվի, և բանակցությունները պետք է վերսկսվեն: Բաքվում Մերկելը կխոսի կոնֆլիկտներից, ԼՂ հակամարտությունից, որը կլինի զսպիչ մեխանիզմ Ադրբեջանի համար՝ գոնե մոտ ժամանակներում պատերազմ չծավալելու: Կլինեն մեսիջներ, որ հակամարտությունը խաղաղ ճանապարհով պետք է լուծվի, կնշվի նաև, որ Գերմանիան պատրաստ է մեծացնել իր դերը կոնֆլիկտի լուծման հարցում»:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում