ԵԽԽՎ ամառային նստաշրջանի ընթացքում վեհաժողովի պատգամավորները ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին հարցեր հղեցին 2008 թ. մարտյան դեպքերի վերաբերյալ:
Սարգսյանը նկատեց, որ, թերևս, պատգամավորները տեղյակ են՝ վերջերս ինքը հանձնարարել է ավելի մանրակրկիտ քննություն իրականացնել: Նա ասաց, թե հուսով է, որ քննչական խումբն իր բոլոր հնարավորությունները կօգտագործի հանցագործությունները բացահայտելու համար. «Կարծում եմ` քննչական խմբի գործունեությունը շատ թափանցիկ է»:
Սերժ Սարգսյանի խոսքերով` Մարտի 1-ի դեպքերի հետաքննությունը չի ավարտվել, քանզի բոլոր հանցագործությունները դեռ չեն բացահայտվել, ինչը բավական մեծ և հիմքային պատճառներ ունի: Սարգսյանը վստահեցրեց, որ վերոնշյալ դեպքերի քննության գործընթացում ներգրավված են լավագույն մասնագետները, ավելին` դիմել են բոլոր երկրներին, կազմակերպություններին: ՀՀ նախագահը շնորհակալություն հայտնեց Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգին, ով եղել է միակը, որ օգնել է Հայաստանին փորձագետի հարցում: