Անժխտելի է, որ կրիպտոարժույթը աստիճանաբար առօրյայի մաս է դառնում, և երկրները ստիպված կլինեն հաշվի նստել այդ իրողության հետ՝ գրում է Express-ը:
Լրատվամիջոցի տեղեկացմամբ՝ օրերս Սաուդյան Արաբիան նույնպես որոշել է համալրել այն պետությունների շարքերը, որոնք հստակ դիրքորոշում են որդեգրել կրիպտոարժույթի նկատմամբ՝ մերժելով այն:
Երկիրը արգելել է բիթքոինով և այլ կրիպտոարժույթով առևտուրը՝ հիմնավորելով այդ քայլը նրանով, որ դրանք քաղաքացիներին արագ հարստանալու անիրական հույս են ներշնչում, բայց իրականում չարդարացված բարձր ռիսկեր են պարունակում: