ԱՄՆ նախկին նախագահ Բարակ Օբաման Twitter-ում մեկնաբանել է Արետա Ֆրանկլինի մահը։
«Ֆրանկլինի ձայնում մենք կարող էինք զգալ ԱՄՆ ողջ պատմությունն իր երանգներով. մեր ուժն ու մեր ցավը, ազատագրման մեր փնտրտուքները և դժվարությամբ ձեռք բերված հարգանքը»,– գրել է Օբաման։
Նա նաև իր ցավակցությունն է հայտնել Ֆրանկլինի ընտանիքին։









































