Դերասանուհի Անջելինա Ջոլին, ով գրեթե 2 տարի է, ինչ բաժանվել է Բրեդ Փիթից, կարողացել է նրա դեմ տրամադրել իրենց համատեղ երեխաներին՝ տեղեկացնում է TMZ կայքը՝ հղում կատարելով սեփական աբյուրին:
Լրատվամիջոցը նշում է, որ Ջոլին չի արգելում Փիթին տեսակցել իրենց 3 հարազատ և 3 որդեգրված զավակների հետ, սակայն նա կարողացել է ազդել հոր հանդեպ երեխաների վերաբերմունքի վրա:

Ինսայդերները տեղեկացնում են, որ Փիթի համար դժվար է ընդհանուր լեզու գտնել զավակների հետ, նրանցից ոմանք նույնիսկ չեն ցանկանում հանդիպել հոր հետ: Հոր դեմ անբարյացակամ են տրամադրված հատկապես որդիները:












































