Saturday, 20 06 2026
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ին ընդառաջ կայանալիք առաջնորդների գագաթնաժողովի մանրամասները
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել. ՆԳՆ ոստիկանություն
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը և Կարդինալ Աղաջանյանի հիմնադրամի տնօրենը քննարկել են համագործակցության հնարավորությունները
ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում
Ընտրություններում հաղթանակը Ձեր աշխատանքից ՀՀ քաղաքացիների գոհունակության հաստատումն է․ Ֆիցոն՝ Փաշինյանին
00:15
Զելենսկին 1 շաբաթ ժամանակ է տվել Լուկաշենկոյին
00:14
Ռուբիոն վստահեցրել է Լիբանանի նախագահին ԱՄՆ-ի շարունակական աջակցության մասին
00:11
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Բյուրականի աստղադիտարանի ձեռքբերումները ներկայացվել են միջազգային դիվանագիտական համայնքին
Փաշինյանը կարևորել է Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությունը
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար է կողաշրջվել․ կա տուժած
Մի քանի երիտասարդներ ձերբակալվել են թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով
Նոր Նորքում սկսվել է 2.3 կմ ճանապարհի հիմնանորոգման ծրագիրը
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման նոր դեպքեր են գրանցվել
ԱԴԾ-ն պատրաստվում է «հետպուտինյան» դարաշրջանին. DW
Մեկ օրում բացահայտվել է 145 հանցագործություն. ՆԳՆ
22:50
Նորվեգիան գլխավոր հյուպատոսություն կբացի Գրենլանդիայում
Արհեստական բանականությունն արագորեն դառնում է հիմնարար տեխնոլոգիա պաշտպանական համակարգերում. ԲՏԱ նախարար
22:30
Նրանք ավարտված են. Թրամփը՝ Իրանի մասին
Քաղաքապետարանն ի սկզբանե իրազեկել էր երթևեկության վերակազմակերպման մասին․ Արտյոմ Կարապետյան
22:10
Իտալիայի վարչապետի հասցեին Թրամփի խոսքերի պատճառով ԱԳ նախարարը չեղարկել է այցը
22:00
Ինքնասպանությո՞ւն, թե՞ քողարկված սպանություն․ կանանց խորհրդավոր մահեր՝ Թուրքիայում
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել
Ռուսաստանից գոյաբանական սպառնալիք է եկել. դրա չեզոքացումը հրատապ առաջնահերթություն է
21:30
Իրանը կրկին սահմանափակել է նավերի երթևեկությունը Հորմուզի նեղուցում
ՍԴ-ից պահանջում ենք մանդատների բաշխման վերանայում. 2-րդ փուլի շուրջ հոխորտանքը իրատեսական չէ
21:09
Ուկրաինան և Թրամփի թիմը քննարկում են հրադադարի երկփուլ ծրագիր. The Economist
Բաքվում ՌԴ ութ քաղաքացի է դատապարտվել
20:50
Իտալիայի հինգ քաղաքում շոգի պատճառով հայտարարվել է վտանգի առավելագույն մակարդակ

«Հայ-ռուսական հարաբերությունները շատ լավ ապագա ունեն». Ռուբեն Ռուբինյան

Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հարցազրույց է տվել Tert.am լրատվական կայքին:

-Պարոն Ռուբինյան, օգոստոսի 17-ին հրավիրվելիք հանրահավաքում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամփոփելու է 100 օրը: Այս առումով անդրադառնանք արտաքին քաղաքական ոլորտին՝ մեկ հարցի շուրջ՝ հայ-ռուսական հարաբերություններ, որոնք ըստ տարբեր գնահատականների՝ լավագույն ժամանակները չեն ապրում: Մասնավորապես, ռուսական կողմից փորձագետների մակարդակով հնչում է դժգոհություն՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի, ենթադրաբար՝ Փանիկի դեպքերի շուրջ Երևանի որակումների և այլ հարցերի առիթով: Սերգեյ Լավրովի հայտարարությունից հետո փորձագետներից ոմանք տվեցին՝ «չհասկացվածություն», ոմանք՝ «ճգնաժամ» և այլ տերմիններ: ՀՀԿ-ից եղավ բնութագրում, որ «պինգ-պոնգի» քաղաքականություն է վարվում. մենք ասում ենք, նրանք, մենք՝ նրանք:

Նախ, եկեք հստակ տարանջատենք Ձեր նշած կատեգորիաները: Փորձագետները մի կատեգորիա են, ռուսաստանցի պաշտոնյաները՝ մեկ այլ, «Հանրապետական» կուսակցության անդամները՝ մեկ այլ: Վերլուծաբանները չեն արտահայտում որևէ երկրի պաշտոնական դիրքորոշում: Եվ ինչպես շատ նորմալ է, որ կարող են լինել ռուսաստանցի վերլուծաբաններ, որոնք կասեն  տրամաբանական, կամ ոչ այնքան տրամաբանական բաներ, որոնք կուրախանան, կամ կդժգոհեն, այնպես էլ կլինեն հայ քաղաքագետներ-վերլուծաբաններ, որոնք կդժգոհեն կամ ոչ: Այսինքն՝ սա հստակ տարանջատենք, և չեմ կարծում, որ առանձնակի կարևորություն պետք է տալ սրան՝ միջազգային քաղաքականության կոնտեքստում: Ինչ վերաբերում է «Հանրապետական» կուսակցության անդամներին, խորհուրդ կտայի չփորձել դիվիդենտներ շահել հայ-ռուսական հարաբերությունների հաշվին:

Ինչ վերաբերում է հայ-ռուսական հարաբերություններին, մենք, ի սկզբանե, հայտարարել ենք, որ Հայաստանում արտաքին քաղաքականության վեկտորներում փոփոխություններ չեն լինելու, որ մենք ունենք հստակ դիրքորոշում, որ պետք է պահենք Ռուսաստանի հետ մեր դաշնակցային հարաբերությունները և՛ երկկողմ, և՛ բազմակողմ ֆորմատներում և պատրաստ ենք խորացնել այդ հարաբերությունները, և եթե այս հարաբերությունների կոնտեքստում լինում են խնդիրներ և հարցեր, մենք միշտ պատրաստ ենք դաշնակցային և բարեկամական մթնոլորտում քննարկել դրանք և գտնել լուծումներ:

– Այսուհանդերձ, Սերգեյ Լավրովի հայտարարությունը, որը շատերի գնահատմամբ՝ աննախադեպ էր, փորձագիտական մակարդակում չէ, այլ ՌԴ 2-րդ-3-րդ պաշտոնյայի: Արդյո՞ք դա հակառակի մասին չի վկայում:

Արտգործնախարարությունը տվյալ հարցը մեկնաբանել է, ասել ենք, որ հետևում ենք միջազգային արձագանքներին՝ Հայաստանում տեղի ունեցող ներքին գործընթացների շուրջ, որոնք պայմանավորված են կառավարության ներքին առաջնայնություններ հանդիսացող իրավական պետության և արդարադատության անկախ համակարգի կայացմամբ, կոռուպցիայի դեմ պայքարով: Միևնույն ժամանակ, հայտնել ենք, որ այս գործընթացները փոխկապակցված չեն Հայաստանի արտաքին քաղաքականության հետ, և դրանք չպետք է տարընթերցման առիթ հանդիսանան: Կհիշեք, երևի, ամբողջ հայտարարությունը ԱԳՆ մամլո խոսնակի:

– Ամփոփենք՝ համարում եք, որ հայ-ռուսական հարաբերություններում այս ընթացքում գոնե չհասկացվածություն չի առաջացել:

Ես կարծում եմ, որ հայ-ռուսական հարաբերությունները շատ լավ ապագա ունեն, շատ լավ ներկա, և եթե լինեն հարցեր, եթե կան հարցեր, դրանք կքննարկվեն բարեկամական և դաշնակցային մթնոլորտում: Եվ չեն կարող երբևիցե հարցեր չլինել միջազգային իրավունքի ցանկացած 2 սուբյեկտների միջև: Նորմալ է, որ կլինեն հարցեր, և դրանք կքննարկվեն:

– Ի դեպ, Ռուսաստանից այս առիթով էլ քննադատություն հնչեց, որ ինչպիսի վիրավորանք, երբ Սերգեյ Լավրովին պատասխանում է ԱԳՆ խոսնակը, ոչ արտգործնախարարը: Դրա հետ կապված  մեկնաբանություն ունե՞ք:

 Մեկնաբանություն չունեմ. Արտգործնախարարությունն իր դիրքորոշումը հայտնել է, և հավելելու ոչինչ չունեմ:

– Ի դեպ, ԱԳՆ-ն հայտարարեց, որ Յուրի Խաչատուրովին փոխարինելու է այլ զինվորական: Որևիցե անձ, թեկնածություն արդեն հայտնի է՞ և արդյոք ռուսական կողմն ընդունելի է համարում Երևանի առաջարկը: Եվ նաև՝ հայտնի՞ է Ձեզ՝ ինքը աշխատանքի գնում է, ստորագրում փաստաթղթեր:  Հարցը Ձեզ է ուղղվում, քանի որ հարցը կոորդինացնում են Պաշտպանության ու Արտգործնախարարությունները:

Այս առնչությամբ կարող եմ ասել հետևյալը, որ, ինչպես գիտեք, հայկական կողմն առաջարկել է, նախաձեռնել է պարոն Խաչատուրովի փոխարինման գործընթաց: Իսկ մնացած հարցերի հետ կապված՝ արդեն ներքին քննարկումների ոլորտում ենք գտնվում, և երբ արդեն լինեն հստակ արդյունքներ ու պայմանավորվածություններ, որոշումներ, տեղյակ կպահենք:

– Այսինքն՝ շրջանառվում են թեկնածություններ, բայց անուններ չեն հայտնվում, ճի՞շտ եմ հասկանում:

Այսինքն՝մենք նախաձեռնել ենք փոխարինման գործընթաց, և երբ որոշակի հստակություն լինի, հանրությունն, անպայման, կտեղեկանա:

– Իսկ ինչպե՞ս կարելի է հասկանալ ուղերձը, որ Վլադիմիր Պուտինն ու Նուրսուլթան Նազարբաևը քննարկել են և մտահոգիչ են համարել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ կապված հարցը:

Ես կրկին կվերահաստատեմ, որ Հայաստանի Հանրապետությունը շարունակում է և շարունակելու է իր հարաբերությունները զարգացնել ինչպես ՌԴ, այնպես էլ Եվրասիական մեր մյուս դաշնակից պետությունների հետ և պատրաստ ենք դաշնակցային ու բարեկամական մթնոլորտում քննարկել ցանկացած հարց:

– Որքանո՞վ են իրականությանը համապատասխանում տեղեկությունները, որ 2007-2008թթ. ԱԳՆ-ից հեռացված դիվանագետները՝ Վլադիմիր Կարապետյան, Մարթա Այվազյան, Ռուբեն Շուգարյան և այլք, վերադառնում են աշխատանքի:

Այս պահի դրությամբ Ձեր նշած անձինք ԱԳՆ չեն վերադարձել:

– Սակայն դա քաղաքական որոշման հարց է, նման հարց քննարկվե՞լ է, նպատակահարմա՞ր է:

Ինչպես նշեցի՝ այս պահի դրությամբ Ձեր նշած անձինք ԱԳՆ-ում չեն աշխատում: Եվ եթե ինչ-որ ֆորմատով վերադառնան, հանրությունը կտեղեկանա:

– Իսկ տեղեկությունները, քաղաքական նշանակումներով ԱԳՆ համակարգում հայտնված մոտ 2 տասնյակ դեսպաններ հե՞տ են կանչվելու սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին, և նրանց փոխարինելու են կադրային դիվանագետները, իրականությանը համապատասխանո՞ւմ են:

Ի սկզբանե, բոլորին հայտնի է նոր կառավարության, և անձամբ վարչապետի դիրքորոշումը, որ պետք է դադարեցվի այն արատավոր պրակտիկան, երբ  դեսպանների նշանակումը եղել է քաղաքական հիմքերով, այսինքն՝ նշանակվել են դեսպաններ, որոնք բացարձակ կապ չունեն դիվանագիտության հետ և նրանց նշանակել են դեսպան՝ թոշակի ուղարկելու և այլ նպատակներով: Եվ հետևաբար, բոլոր նշանակումները կլինեն նշածս  փիլիսոփայությանը համահունչ:

– Իսկ հետկանչի ժամկետները՝ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին, ճի՞շտ են:

Երբ մեր դեսպանների հետ կապված լինեն փոփոխություններ, հանրությունն այդ մասին կտեղեկանա:

ՀՀ ԱԳՆ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում