ԱՄՆ–ում, ենթակաների բողոքների պատճառով, հետաքննություն է սկսվել Պենտագոնի մամլո քարտուղար Դանա Ուայթի նկատմամբ, որոնք պնդում են, որ Ուայթը չարաշահել է պաշտոնական դիրքը,– հաղորդում է CNN-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Աղբյուրների փոխանցմամբ՝ Ուայթը ստիպել է ենթականերին իր իրերը քիմմաքրման տանել, ստուգել փաստաթղթերը, ինչպես նաև իր դեղերի հետևից դեղատուն է ուղարկել։
Բացի այդ, իր վրա բողոքներ գրած աշխատակիցներին նա ստիպել է այլ պաշտոնների տեղափոխվել։








































