Saturday, 20 06 2026
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ին ընդառաջ կայանալիք առաջնորդների գագաթնաժողովի մանրամասները
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել. ՆԳՆ ոստիկանություն
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը և Կարդինալ Աղաջանյանի հիմնադրամի տնօրենը քննարկել են համագործակցության հնարավորությունները
ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում
Ընտրություններում հաղթանակը Ձեր աշխատանքից ՀՀ քաղաքացիների գոհունակության հաստատումն է․ Ֆիցոն՝ Փաշինյանին
00:15
Զելենսկին 1 շաբաթ ժամանակ է տվել Լուկաշենկոյին
00:14
Ռուբիոն վստահեցրել է Լիբանանի նախագահին ԱՄՆ-ի շարունակական աջակցության մասին
00:11
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Բյուրականի աստղադիտարանի ձեռքբերումները ներկայացվել են միջազգային դիվանագիտական համայնքին
Փաշինյանը կարևորել է Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությունը
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար է կողաշրջվել․ կա տուժած
Մի քանի երիտասարդներ ձերբակալվել են թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով
Նոր Նորքում սկսվել է 2.3 կմ ճանապարհի հիմնանորոգման ծրագիրը
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման նոր դեպքեր են գրանցվել
ԱԴԾ-ն պատրաստվում է «հետպուտինյան» դարաշրջանին. DW
Մեկ օրում բացահայտվել է 145 հանցագործություն. ՆԳՆ
22:50
Նորվեգիան գլխավոր հյուպատոսություն կբացի Գրենլանդիայում
Արհեստական բանականությունն արագորեն դառնում է հիմնարար տեխնոլոգիա պաշտպանական համակարգերում. ԲՏԱ նախարար
22:30
Նրանք ավարտված են. Թրամփը՝ Իրանի մասին
Քաղաքապետարանն ի սկզբանե իրազեկել էր երթևեկության վերակազմակերպման մասին․ Արտյոմ Կարապետյան
22:10
Իտալիայի վարչապետի հասցեին Թրամփի խոսքերի պատճառով ԱԳ նախարարը չեղարկել է այցը
22:00
Ինքնասպանությո՞ւն, թե՞ քողարկված սպանություն․ կանանց խորհրդավոր մահեր՝ Թուրքիայում
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել
Ռուսաստանից գոյաբանական սպառնալիք է եկել. դրա չեզոքացումը հրատապ առաջնահերթություն է
21:30
Իրանը կրկին սահմանափակել է նավերի երթևեկությունը Հորմուզի նեղուցում
ՍԴ-ից պահանջում ենք մանդատների բաշխման վերանայում. 2-րդ փուլի շուրջ հոխորտանքը իրատեսական չէ
21:09
Ուկրաինան և Թրամփի թիմը քննարկում են հրադադարի երկփուլ ծրագիր. The Economist
Բաքվում ՌԴ ութ քաղաքացի է դատապարտվել
20:50
Իտալիայի հինգ քաղաքում շոգի պատճառով հայտարարվել է վտանգի առավելագույն մակարդակ

Բոլոր հարցերի պատասխանները՝ օգոստոսի 17-ին․ Նիկոլ Փաշինյան

Հայաստանի Հանրապետությունում օրինականության հաստատումն այլընտրանք չունի: Պետության և ժողովրդի առաջ հանցագործություն կատարած բոլոր անձինք ենթարկվելու են պատասխանատվության: «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի ուղիղ եթերում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Հայաստանի Հանրապետությունում հաստատված է ժողովրդի իշխանությունը և հավատացած եղեք, որ Հայաստանի Հանրապետությունում չկա որևէ ուժ, որ ի վիճակի լինի կանգնել ժողովրդի իշխանության առաջ, որ ի վիճակի լինի կանգնեցնել ժողովրդական հեղափոխության հաղթանակը: Ով կփորձի կանգնել այդ ճանապարհին, կհայտնվի պատմության աղբանոցում: Եվ ցանկանում եմ հավաստիացնել, որ ինչպես նախկինում բազմիցս ասել եմ Հանրապետության հրապարակում ձեր առաջ կանգնելով, Հայաստանի Հանրապետությունում օրինականության հաստատումն այլընտրանք չունի: Պետության և ժողովրդի առաջ հանցագործություն կատարած բոլոր անձինք ենթարկվելու են պատասխանատվության: Այս ճանապարհը, օրինականության հաստատման ճանապարհն այլընտրանք չունի, բոլորը պատասխան են տալու իրենց կատարած արարքների համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, եղանակներով և ձևերով»,- ասաց վարչապետը:

Նա հավելեց, որ այս ողջ գործընթացի ընթացքում իր գլխավորած կառավարությունը նույնպիսի պատասխանատվություն է զգում Հայաստանի պետականության, ժողովրդի, օրինականության առաջ:  «Մենք քաղաքական գործընթացը կազմակերպելու ենք ժողովրդից ստացված լիազորությունների սահմաններում և այդ լիազորությունների սահմանները չենք անցնելու ոչ մի պարագայում, որովհետև մենք չենք ցանկանում ուրիշների ապօրինությունները փոխարինել մեր ապօրինություններով, ուրիշների թալանը փոխարինել մեր թալանով, մենք չենք ուզում ուրիշների գողացածը  տեղափոխել մեր գրպաններ, մենք ուզում ենք ուրիշների գողացածը տեղափոխել պետական բյուջե և ծառայեցնել ժողովրդի և պետության կարիքներին: Բոլոր հանցագործները ենթարկվելու են պատասխանատվության, ժողովրդից գողացված ամեն մի կոպեկ վերադարձվելու է ժողովրդին: Եվ ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության հաղթարշավը պարզապես այլընտրանք չունի, որովհետև Հայաստանի Հանրապետությունում կա մի տեր, մի իշխանություն, և այդ տերը Հայաստանի Հանրապետության քաղաքացին է»,- ընդգծեց Փաշինյանը:

Նա ևս մեկ անգամ կոչ արեց օգոստոսի 17-ին, ժամը 18:30-ին հավաքվել Երևանի  Հանրապետության հրապարակում՝  ամփոփելու քաղաքացու իշխանության հաստատման 100 օրը և խոսել ժողովրդական հեղափոխության հետագա հաղթանակների մասին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում