ԱՄՆ նախագահի խորհրդական Քելիեն Քոնուեյը հայտարարել է, որ ամերիկյան առաջնորդ Դոնալդ Թրամփը որևէ մեկի հանդեպ ռասայական ատելություն չի ցուցաբերում։ Այս մասին հաղորդում է ABC News-ը։ Նրա խոսքերով՝ Թրամփի հետ աշխատելու երկու տարիների ընթացքում ինքը նրա կողմից ռասիզմի դրսևորումներ ոչ մի անգամ չի նկատել։
Նա նաև ընդգծել է, որ ԱՄՆ նախագահը երբեք չի օգտագործել «ն» տառով բառը։
Ավելի վաղ ԶԼՄ–ները հաղորդել էին, որ ԱՄՆ նախագահի նախկին խորհրդական Օմարոսա Մանիգոլ–Նյումանը Թրափին մեղադրել է ռասիզմի մեջ՝ «ն» տառով բառը օգտագործելու պատճառով։ Նա նաև հայտարարել էր, որ Թրամփի կողմից ռասիստական բնույթի վիրավորանքներ է լսել կիսով չափ ֆիլիպինցի Ջորջ Քոնուեյի հասցեին, որը Քելիեն Քոնուեյի ամուսինն է հանդիսանում։










































