Վենեսուելայի առաջնորդ Նիկոլա Մադուրոն հայտարարել է, որ իր մահափորձի նախապատրաստմանը մասնակցել է Կոլումբիայի նախկին նախագահ Խուան Մանուել Սանտոսը: Այս մասին հաղորդում է VTV-ն:
Մադուրոյի կարծիքով՝ Կոլումբիայի նախկին առաջնորդը հրամայել է մահափորձ իրականացնել, որը տեղի է ունեցել օգոստոսի 4-ին: Նա նաև հայտարարել է, որ Սանտոսը օգտվել է Վենեսուելայի ընդդիմադիր քաղաքական գործիչների օգնությունից:
Մադուրոն նաև կարծում է, որ Կոլումբիայի նախկին նախագահը գործել է՝ դավադրություն կազմելով Վենեսուելայի ազգային ասամբլեայի ընդդիմադիր անդամ Խուլիո Բորխեսի հետ:









































