ԱՄՆ քաղաքացիների քառորդ մասը խոստովանում է, որ նախագահ Դոնալդ Թրամփը պետք է ազդեցություն ունենա ԶԼՄ-ների վրա՝ ընդհուպ նորությունների գործակալությունների գործունեության արգելումը:

Համապատասխան արդյունք է գրանցել ԶԼՄ-ների վերաբերյալ ամերիկացիների հայացքների մասին Ipsos-ի անցկացրած հարցումը: Մասնավորապես ամերիկացիների 26%-ը համարում է, որ ԱՄՆ նախագահը պետք է «իրենց վատ դրսևորող» նորությունների գործակալությունները փակելու լիազորություններ ունենա:

Գրեթե 29%-ը համամիտ է Թրամփի այն պնդմանը, որ ԶԼՄ-ները ամերիկացի ժողովրդի թշնամին են: Իսկ ամերիկացիների գերակշիռ հատվածը (72%) համարում է, որ անհրաժեշտ է պարզեցնել «գիտակցաբար չստուգված տեղեկատվություն հրապարակող» լրագրողների հանդեպ դատական հայց ներկայացնելու ընթացակարգը:










































