ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արմեն Փամբուխչյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում մանրամասներ է հայտնել ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանի՝ Վերին Լարս այցից:
Փոխնախարարի տեղեկացմամբ՝ նախարարը մեկնել էր Լարս տեղում իրավիճակին ծանոթանալու համար։
«Նախարարի այցը կարելի է գանահատել երկու կոնտեքստում, առաջին՝ նախարարը կանգնեց քաղաքացիների կողքին, և նրանք զգացին, որ մենակ չեն, և երկրորդ՝ տեղի են ունեցել հանդիպումներ մաքսակետի վրաց և ռուս ղեկավարության և սպասարկող անձնակազմի հետ և ձեռքեն բերվել պայմանավորվածություններ:
Արագ արձագանքման պայմանավորվածություն է ձեռք բերվել, որպեսզի մեզ տեղյակ պահեն խնդիրը հասունանալուց առաջ: Իմ տեղեկություններով՝ նաև եղել են քննարկումներ, թե ինչ կարող են անել ռուսական և վրացական կողմերը, որպեսզի նման խնդիրներ չառաջանան, կամ առաջացման դեպքում ինչպես արագ լուծումներ տրվեն»,- նշեց փոխնախարարը:











































