ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը որոշել է հեռուստատեսությամբ զբաղվել և առաջին անգամ գործադիր պրոդյուսերի դերում հանդես կգա։ Հիլարի Քլինթոնի գործընկերը կլինի Սթիվեն Սփիլբերգը։
Նրանք պատրաստվում են էկրանավորել ամերիկացի գրող Էլեն Ուեյսի «Կանանց ժամը․Մեծագույն պատերազմ՝ ձայնի իրավունքի համար» գիրքը։ Գիրքն անցյալ դարի 20-ականներին սուֆրաժիստուհիների շարժման մասին է։
«Ես երջանիկ եմ աշխատել Էլենի և Սթիվենի հետ միասին և ուրախ եմ, որ համաշխարհային լսարանին այդպիսի կարևոր նախագիծ ցույց տալու հնարավորություն ունեմ»,-այս կապակցությամբ ասել է Հիլարին։










































