Բրիտանայի խորհրդարանի անդամ Դեմիան Քոլինզը կոչ է արել քրեական հետաքննություն սկսել՝ ռուսական միջամտության իրական ծավալները բացահայտելու համար՝ գրում է The Times-ը:
Նա համարում է, որ հետաքննությունը կօգնի բացահայտելու Ռուսաստանի իրական ազդեցությունը ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու վրա:
Քոլինզը կոչ է անում գտնել «սեփական Մյուլերին», որպեսզի նա բացահայտի էությունը, քանի որ հենց հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերի օգնությամբ ԱՄՆ-ում մեղադրանք առաջադրվեց 32 ռուսաստանցիների և ամերիկացիների նախագահական ընտրություններին միջամտելու համար:









































