Մադրիդի Ռեալի նախագահ Ֆլորենտինո Պերեսը նշել է այն պայմանը, որի դեպքում խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչը կարող է լքել ակումբը: Նրա խոսքերն է մեջբերում Calcio Mercato-ն:

«Մոդրիչի գնալն այն դեպքում է հնարավոր, եթե ինչ-որ մեկը նրա համար 750 միլիոն եվրո վճարի»,- հայտարարել է Պերեսը:

Այսպես է Ռեալի նախագահը պատասխանել այն լուրերին, թե Խորվաթիայի հավաքականի առաջնորդը կարող է լքել մադրիդյան ակումբը և միանալ Միլանի «Ինտերին»:

Ռուսաստանում անցկացված Ֆուտբոլի աշխարհի առաջնությանը Մոդրիչը Խորվաթիայի հավաքականի կազմում արծաթե մրցանակակիր դարձավ: Նա նաև մրցաշարի լավագույն խաղացող ճանաչվեց:








































