Ջենիֆեր Էնիսթոնը հայտնվել է InStyle ամսագրի սեպտեմբերյան համարի շապիկին: Դերասանուհին ոչ միայն ցուցադրել է 50 տարեկանի համար հրաշալի կազմվածքը, այլև անկեղծորեն պատասխանել է շատ հարցերի, որոնցից նախկինում խուսափում էր՝ գրում է life.ru-ն:

Փետրվարին Ջենիֆերը բաժանվեց երկրորդ ամուսնուց՝ Ջասթին Թերուից:

«Ոչ ոք չգիտի, թե ես ինչ ապրումներ եմ ունեցել: Կնոջ վրա միշտ ճնշում են գործադրում, որ երեխաներ ունենա, եթե ոչ, ուրեմն նա անպետք իր է: Հնարավոր է՝ իմ նպատակը այս մոլորակի վրա բազմանալը չէ, ես այլ բան պետք է անեմ»,- ասել է դերասանուհին:

Դերասանուհին խոսել է նաև սոցցանցերի անհեթեթության մասին: Նա հայտարարել է, որ գրանցված չէ սոցցանցերում և զարմանում է՝ ինչպես են իր ընկերները այնտեղ ժամերով վիճաբանում ինչ-որ հարցի շուրջ: «Սոցցանցերի երևան գալուց հետո մենք դադարել ենք մարդկայնորեն շփվել,- ասել է դերասանուհին:












































