«Երեկ ԱԳՆ-ն իր դիրքորոշումը հայտնել է, և ես հավելելու ոչինչ չունեմ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտնի հայտարարությանը։
Ռուբինյանը չցանկացավ որևէ այլ մեկնաբանություն անել այս թեմայով։
Ռուբինյանը չպատասխանեց նաև այն հարցին, թե ում է Հայաստանը առաջադրելու ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում։ «Հայկական կողմը գործընկեր պետություններին առաջարկել է սկսել Խաչատուրովի փոփոխության գործընթաց։ Այս պահին ես ավելացնելու ոչինչ չունեմ»,- ասաց Ռուբինյանը՝ ավելացնելով, որ այս պահին նպատակահարմար չէ որևէ այլ մեկնաբանություն անելը։









































