Վերջին հարցազրույցներից մեկում Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ դեռահաս տարիքում հիացել է դերասանուհի Սալմա Հայեքով և իր լավագույն կերպարները ստեղծելիս նրանից է ոգեշնչվել։ Նույնիսկ իր ավարտական երեկոյի հագուստը ընտրելիս Քարդաշյանը կողմնորոշվել է ըստ Հայեքի կերպարի։
![]()
Instagram-ում արված գրառումից դատելով՝ Սալմայի համար հաճելի էր կարդալ Քիմի հարցազրույցը Hola! պարբերականին։ Նա հոդվածը վերահրապարակել է միկրոբլոգի իր էջում՝ Քարդաշյանին շնորհակալություն հայտնելով ջերմ խոսքերի համար։
«Շնորհակալություն, Քի՛մ, քո բարության և առատաձեռնության համար և որ հիշեցնում ես աշխարհին, որ գեղեցիկ մարմինը միշտ հաճելի է»,-գրել է դերասանուհին։










































