Ովքե՞ր կմասնակցեն Երևանի ավագանու ընտրություններին. թեմայի շուրջ «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում Երևանի ավագանում «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը նշեց. «Մենք հայտարարել ենք, որ մեզ համար նախընտրելի ձևաչափը «Ելք» դաշինքի ձևաչափը պահպանելն է, որովհետև հանրության մեջ կա նման պահանջ, որ դաշինքը միասնական մասնակցի ընտրություններին: Դեռևս քննարկումները ավարտված չեն, դրանք եռակողմ են՝ «Քաղաքացիական պայմանագիր», «Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցությունները քննարկում են «Ելք դաշինքի ձևաչափի պահպանման հարցը»:
Խաժակյանի խոսքով՝ եթե «Ելք» դաշինքի ձևաչափը չստացվի պահպանել և ՔՊ-ն ավագանու ընտրություններին մասնակցի առանձին, ԼՀԿ-ն և «Հանրապետությունը» կմասնակցեն միասնական ձևաչափով և այդ դեպքում կառաջադրեն միասնական թեկնածուի. ԼՀԿ-ի և «Հանրապետությունը» կուսակցության նախընտրելի թեկնածուն Արտակ Զեյնալյանն է:
«Այս ընտրությունները տարբերվելու են հենց նրանով, որ շեշտադրումը նախընտրական ծրագրին շատ մեծ է լինելու: Մարդիկ երկու ընտրություն ունեն կատարելու՝ թիմ և ծրագիր, այլ բաղադրիչ չկա»,- նշեց Դ. Խաժակյանը:
Մանրամասն՝ տեսանյութում









































