Wednesday, 24 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Ինչպե՞ս են Ադրբեջանում արձագանքում Ալիևին առաջնագիծ ուղարկելու մասին Փաշինյանի առաջարկին

Օրերս «Էխո Մոսկվի» ռադիոկայանի գլխավոր խմբագիր և հաղորդավար Ալեքսեյ Վենեդիկտովին տված հարցազրույցում ՀՀ վարչապես Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով իր որդու՝ Արցախում ծառայելու հանգամանքին, նշել էր․«Շատերը դա մեկնաբանում են որպես ագրեսիվ ժեստ, բայց հակառակը, դա խաղաղասիրական քայլ է: Բոլորս էլ հասկանում ենք, որ երբ որդուս ուղարկում եմ Ղարաբաղ, չեմ ուզում, որ այնտեղ պատերազմ սկսվի. Աստված չանի, մահանա իմ որդին կամ իմ հայրենակիցների որդիները, կամ շարքային ադրբեջանցիների որդիները: Դա տրամաբանական չէ: Ես դա չեմ ուզում: Ուրախ կլինեի, եթե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ևս որդուն այնտեղ ուղարկեր ծառայելու: Եթե նրա որդի ևս այնտեղ ծառայեր, ես դա կընդունեի որպես խաղաղասեր քայլ: Բոլորս համոզված կլինեինք, որ պարոն Ալիևը ևս չի ցանկանա, որ իր որդին մահանա»։ Դրա հետ մեկտեղ վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը Մոսկվայում հայտարարեց «Կանայք հանուն խաղաղության» արշավի մեկնարկի մասին։ Իսկ ինչպիսի՞ն են Բաքվի հասարակական-քաղաքական գործիչների արձագանքը Հայաստանի եկող պատերազմական գործողությունները բացառող այս ժեստերին և ի՞նչ քննարկումներ են դրանք առաջ բերել սոցիալական ցանցերում։

Պաշտոնական մակարդակով դրան արձագանքեց միայն Ադրբեջանի ԱԳՆ մամլո խոսնակ Հիքմեթ Հաջիևը, նշելով, որ «եթե նրանք իսկապես խաղաղություն են ուզում, ուրեմն Հայաստանը պետք է վերջ դնի Ադրբեջանի հետ պատերազմին, հայկական զորքը պետք է լքի Ադրբեջանի օկուպացված հողերը, և պետք է ապահովվի բռնի տեղահանվածների վերադարձը իրենց հարազատ տները: Վերջում արդեն օկուպացիայի վրա հիմնված ստատուս-քվոն պետք է փոխվի, իսկ ռազմական օկուպացիան դադարեցվի: Սրանում է կայանում հիմնական հարցը»։ Փաստացի, իր պատասխանի մեջ Հաջիևը խուսափեց անդրադառնալ Ալիևների ընտանիքի համար խնդրահարույց հարցերին՝ ընդամենը կրկնելով պաշտոնական Բաքվի հայտնի դիրքորոշումը։ Նշենք նաև, որ Ադրբեջանի պաշտոնական մամուլը միտումնավոր շրջանցեց Ալիևի որդու՝ Հեյդար Ալիևի ծառայության մասին կոչը՝ ներկայացնելով կոնտեքստից կտրված այլ հատվածներ Փաշինյանի հարցազրույցից։ Այդուհանդերձ, ընդդիմադիր, արտերկրում գործող Մեյդան TV կայքը ամբողջությամբ հրապարակեց Փաշինյանի հարցազրույցը ադրբեջաներեն լեզվով։ Նույն կայքին տված հարցազրույցում ադրբեջանցի քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեն, անդրադառնալով Հեյդար Ալիևի ծառայության թեմային, նշեց․ «Իսկապես, եթե Իլհամ Ալևի որդին էլ ծառայի, դա լավ քայլ կլինի և կծառայեցվի խաղաղությանը։ Կարող է ստեղծվել չեզոք գոտի, որտեղ կհանդիպեն երկու զինվորների հայրերը՝ նախագահները՝ այդպիսով կիրառելով «ալանդական մոդելը» և մոտեցնելով ժողովուրդներին խաղաղության»։

Ազատություն ռադիոկայանի ադրբեջանական ծառայությանը տված հարցազրույցում լրագրող Ռաուֆ Միրկադիրով նշում է․ «Խնդիրն այն, որ եթե խաղաղությանը միտված իրական քայլեր ձեռնարկվեն Նիկոլ Փաշինյանի կողմից, ապա դրանք մեծապես կհարվածեն նրա իմիջին։ Հակամատության լուծման համար լուրջ զիջումներ են անհրաժեշտ, սակայն պետք է հաշվի առնել, որ այդ լուրջ զիջումների արդյունքում ձեռք բերված խաղաղությունը երկու հասարակությունները տարբեր ձևով են ընդունելու։ Եթե նայենք Ադրբեջանին, ապա իշխանությունները դեռևս կարողանում են բողոքի ցանկացած ակցիա արագորեն ճնշել բռնությամբ, ուստի ամենածանր զիջումներն անգամ կարող են հասարակությանը ներկայացնել որպես հաղթանակ։ Հայաստանում իրավիճակն այլ է, այնտեղ հասարակությունը շատ ակտիվ է, դա այն հասարակությունն է, որ հաղթել է կոռումպացված վարչակարգին, ուստի այստեղ դժվար է գնալ ծանր զիջումների․․․»։ Այստեղից հարց է առաջանում՝ եթե իսկապես Ալիևի վարչակարգին ավելի հեշտ է գնալ զիջումների և բացատրել դա սեփական հանրությանը, ապա ինչու՞ է գերադասում ռազմական գործողությունները խաղաղ կարգավորումից, որը ենթադրում է փոխզիջումային տարբերակ։ Ռաուֆ Միրկադիրովը «անտեսում է», որ Ալիևը վարչակարգը տարիներ շարունակ պատերազմական քարոզչություն է իրականացնում՝ խուսափելով խաղաղ կարգավորմանն ուղղված առարկայական քայլերից։

Հետաքրքիր քննարկումներ էին ծավալվել նաև սոցիալական ցանցերում։ Օրինակ, ադրբեջանցի ակտիվիստներից մեկը իր ֆեյսբուքյան գրառման մեջ նշել էր․ «Քաղաքականությունը հենց այսպես է լինում․ ներսում քո ժողովրդին ցույց ես տալիս, որ որդիդ բոլորին հավասար է, դրսում քայլ անում դեպի խաղաղություն՝ շատ բարդ իրավիճակ ստեղծելով հակառակ կողմի համար․․․»։ Մեկ այլ օգտատերեր արձանագրել էր․ «Փաշինյանը դաս է տալիս մերոնց՝ հրամանատարության դաս, նախագահության դաս, սակայն մեզ մոտ այդ դասը հասկացող մարդ չկա, որովհետև քննությունները փողով են ստացել»։ Ադրբեջանցի հայտնի ծաղրանկարիչ Գունդուզ Աղաևն էր պատկերել էր «Խաղը նորից է սկսվում» վերտառությամբ շախմատային դաշտ, որտեղ Փաշինյանն արել է առաջին քայլը։

https://www.facebook.com/gunduzartist/photos/a.669232099812466.1073741829.141912312544450/1932975190104811/?type=3

Որոշ օգտատերեր նշում էին, որ Ադրբեջանին շատ ավելի դժվար է խոսել խաղաղության մասին։ Իսկ Հեյդար Ալիևի ծառայության վերաբերյալ հումորով նշում էին, որ վերջինս ուսում է ստանում, չի կարող ծառայել։ Ակտիվորեն տարածվում էր նաև Արզու Ալիևայի «9000 դոլարանոց կամուֆլյաժով» լուսանկարը

https://www.facebook.com/photo.php?fbid=1741939525924875&set=p.1741939525924875&type=3

Քննարկումներ էին ծավալվել նաև «Ղարաբաղ թե՞ ժողովրդավարություն» թեմայով, մասնավորապես՝ որոշ ակտիվ օգտատերեր կոչ էին անում «չխաբվել հայերի ժողովրդավարությանը», քանի որ դա որևէ կապ չունի Ղարաբաղի հարցի խաղաղ լոծման հետ, իսկ դրան հակադարձող օգտատերերը նշում էին, որ «ժողովրդավարական երկրները չեն պատերազմում և կարող են խնդիրները խաղաղ կարգավորել»՝ բերելով Ֆրանսիայի և Գերմանիայի օրինակը։ Այսպիսով, քննարկումները սոցիալական ցանցերում շատ ավելի ակտիվ էին, քան պաշտոնական և վերլուծական հանրույթում։

Ըստ էության, Հայաստանում ընթացող զարգացումները և հնչող կոչերը գնալով ավելի խնդրահարույց են դառնում Բաքվի ավտորիտար վարչակարգի համար, որը տարիներ շարունակ արգելակել է խաղաղության վերաբերյալ որևէ դիսկուրս իր հասարակության ներսում՝ իրականացնելով բացառապես պատերազմական քարոզչություն։ Ինչպես նշում է ադրբեջանցի լրագրող Էլմիր Միրզաևը իր «Քարոզչությունը և կերպարը» հոդվածում․ «Ժողովրդավարացման ուղի բռնած, քաղաքացիական հասարակություն կառուցող Հայաստանի ֆոնին ֆեոդալական խանություն հիշեցնող Ադրբեջանի կերպարը ոչ մի քարոզչություն չի կարող դրական ներկայացնել․․․»։

Հեղինակ Տաթեւ Հայրապետյան

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում