Ֆիլիպիններում ցուցադրաբար ճզմել են ավելի քան 60 շքեղ ավտոմեքենա։ Երկրի նախագահ Ռոդրիգո Դուտերտեն անձամբ է հետևել թանկարժեք մեքենաների և մոտոցիկլետների ոչնչացման ընթացքին։ Դրանց թվում եղել են Lamborghini, Porsche, Mercedes և այլ մակնիշի մեքենաներ։ Դրանց բոլորի մեղքը կայանում էր նրանում, որ մաքսանենգ ճանապարհով էին բերվել Ֆիլիպիններ։ Ոչնչացված մեքենաների ընդհանուր արժեքը 5,5 միլիոն դոլար է կազմել։
«Ես անձամբ եմ հրամայել ոչնչացնել այս մեքենաները, որպեսզի դրանք բաժին չհասնեն տեղի կոռուպցիոներներին։ Եթե նրանք շարունակեն նման մեքենաներ բերել, ես դրանք ամեն օր կճզմեմ բուլդոզերով»,– խոստացել է Դուտերտեն։










































