Saturday, 11 05 2024
«Աբովյանի գեղարվեստի դպրոցի թիմը հաղթել է մրցույթում՝ Գեղարդ տեսանյութով»․ ԿԳՄՍ նախարար
00:45
Երկրի վրա մագնիսական ուժգին փոթորիկ է սկսվել
ՄԻՊ-ը բարձր է գնահատել ՊՆ հանձնառությունը
Ալիևը պարտավորվե՞լ է խաղաղության գնալ. «վարդագույն պատկեր» և վտանգներ
Սանկտ Պետերբուրգում ավտոբուսի՝ գետն ընկնելու հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի
Բոլոր խաղաքարտերը բացված չեն. Փաշինյանին հեռացնելու 4-րդ «ռաունդը»
Հիմա կասեք՝ եթե թիրախային նպատակներ չունեիք, ինչու մեզ հավաքեցիք. վաղը մշակելու ենք դրանք
Խաղաղ և համառ զրույցներ ունենալ ՔՊ պատգամավորների հետ. Գալստանյանը 1 շաբաթ ժամանակ տվեց
Որքան մարդ է մասնակցել այսօրվա հանրահավաքին․ ԻՔՄ հաշվարկ
Հայտնի է՝ որ համարի ներքո «Եվրատեսիլ-2024»-ի եզրափակչում հանդես կգա «Լադանիվա»-ն
Հայկական Կարմիր խաչի ընկերության նոր նախագահ է ընտրվել Դավիթ Ներսիսյանը
Անահիտ Ավանեսյանը կմասնակցի Աբու Դաբիի առողջապահության համաշխարհային շաբաթվա բացմանը
23:00
Բայդենը կարգադրել է Ուկրաինային 400 մլն դոլարի նոր ռազմական օգնություն տրամադրել
Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին ձորը գլորված ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է
Մոսկվան «հարավ-կովկասյան տրիո՞» է ձեւավորում, թե Արեւմուտքն է տարածաշրջանը թողնում Ռուսաստանի «պարեկությանը»
Ալմաթիի գործընթացը ձևով ավելի մոտ է Մոսկվայի և Բաքվի շահերին, բովանդակությամբ՝ Երևանի և Արևմուտքի
Իշխան Սաղաթելյանն այցելում է Բագրատ Սրբազանի կացարան
Պարոն Գալստանյանը պարտավոր է բացատրել՝ ինչու էր լռում, երբ երկիրը տասնամյակներ հարստահարվում էր
Սրբազանը ավելի ծանր է, քան դուք ձեր կնանիքով ու էրեխեքով. թքե՛մ ձեր երեսին. Անաիս Սարդարյան
Գալստանյանը հանձնարարեց մինչև կիրակի երեկո կազմել դիվանագիտական և ԶՈՒ հայեցակարգեր
Երկրորդ նախագահի՞ց են այդքան վախեցած, թե՞ ինձնից. Գալստանյանը՝ նախկինների հետ կապերի մասին
Քաղաքական կոռուպցիա է. նույնիսկ չեն խորշում արցախցիներին խաբել վերադարձի հույսով
Մեր բանաձևը պարզ է. խաղաղության գործընթացը տարածաշրջանում խիստ կարևոր է, որին ԵՄ-ն աջակցում է
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը Ալմաթիում
Ինչ է եղել Ալմաթիի հայ-ադրբեջանական «գորգի տակ»
ԵՄ-ն ոչ մահաբեր զենքեր է տրամադրել ՀՀ-ին, նաև ավելացրել է դիտորդների քանակը սահմանին
20:40
Սպիտակ տունը հայտարարել է Ուկրաինային 400 մլն դոլարի օգնության մասին
«Քաջարի մարտիկ-2024»․ ՀՀ ԶՈւ-ն արժանացել է բարձր գնահատականի
«Հայաստանն ու նրա թիկունքում կանգնած արտաքին շրջանակները կզղջան, եթե մեզ հետ հաշվի չնստեն»․ Ալիևը
Երևան-Սևան ավտոճանապարհին 110 հատ գազի բալոն տեղափոխող բեռնատար է շրջվել

Թշնամական ակտ, որը կմոբիլիզացնի հակահեղափոխությանը, իսկ առաջնագծում՝ Ադրբեջանի զինուժին

Հայաստանում իրադարձությունները հակասում են երկրի նոր ղեկավարության՝ իրենց քաղաքական նախորդներին հետապնդելուց հրաժարվելու մասին հայտարարություններին: Այս մասին այսօր լրագրողներին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը: «Ռուսաստանը, որպես Երևանի դաշնակից միշտ էլ շահագրգռված է եղել հայկական պետության կայունությամբ, ուստի այն, ինչ տեղի է ունենում այնտեղ, չի կարող չանհանգստացնել մեզ, այդ թվում, ԱՊՀ տարածքում այն կազմակերպությունների խնդիրների նորմալ աշխատանքի տեսանկյունից, որոնց Հայաստանը անդամակցում է»: «Վերջին մի քանի օրերի ընթացքում մենք բազմիցս մեր մտահոգությունը հայտնել ենք Հայաստանի ղեկավարությանը», – ավելացրել է նախարարը: «Ակնկալում ենք, որ իրավիճակը, այնուամենայնիվ, կառուցողական ճանապարհով կընթանա»: Նրա խոսքով, Մոսկվայում այս տարվա մայիսին Հայաստանի քաղաքական ճգնաժամի ժամանակ մեծ գոհունակությամբ նշում էին, որ արդյունքում այս ճգնաժամի որոշումը բոլոր առաջատար կուսակցությունների մասնակցությամբ փոխզիջման հիման վրա գտնվեց: «Մենք հույս ունեինք, որ հաշվի առնելով նման արդյունքը, բոլոր քաղաքական ուժերը, նախևառաջ Հայաստանի նոր ղեկավարությունը հետագայում էլ կզարգացնեն միասնական մոտեցումները, կամրապնդեն ազգային համաձայնությունը»,-նշել է Լավրովը: «Սակայն վերջին օրերի իրադարձությունները ակնհայտ խախտում են նման դրական տրամադրվածությունը, հակասում են Հայաստանի նոր ղեկավարության վերջին հայտարարություններին, որ մտադիր չեն քաղաքական դրդապատճառներով իրենց նախորդների հետապնդումը կազմակերպել », – եզրափակել է նա:

Դեռ մի քանի ժամ առաջ նույնիսկ աներևակայելի էր պատկերացնել, որ Մոսկվան նման ճակատային հայտարարություն կանի Հայաստանի նոր կառավարության դեմ՝ ուղղակի կոպիտ միջամտելով մեր երկրի ներքաղաքական զարգացումներին։ «Առաջին լրատվականը»-ը բազմաթիվ անգամներ անդրադարձել է Մոսկվայի դեստրուկտիվ, վասալային քաղաքականությանը, սակայն՝ բոլոր դեպքերում, կարծում էինք, որ Պուտինի իշխանությունն ավելի դիվանագիտական ձևակերպումներ կգտնի՝ Ռոբերտ Քոչարյանին զորակցելու կամ Հայաստանի կառավարությունից իր դժգոհությունն արտահայտելու համար, նույնիսկ մտածում էինք, որ Մոսկվայում ձեռնպահ կմնան հրապարակային գնահատականներից՝ իրենց վերապահումները Երևանին հասցնելով ներքին դիվանագիտական խողովականերով։

Սակայն Լավրովի հայտարարությունը ի դերև արեց մեր բոլոր լավատեսկան կանխատեսումները։ Եթե Լավրովի պես փորձառու դիվանագետն է իրեն թույլ տալիս նման ձևակերպումներով խոսել Հայաստանի, նրա ղեկավարության մասին, ապա դա մեր երկրին ուղղված դեմարշի բացահայտ ցուցադրություն է։ Մոկվայում այնքան անհանգստացած են Ռոբերտ Քոչարյանի կալանավորման փաստից, որ գերադասել են խախտել անգամ դիվանագիտական էթիկայի տարրական կանոններն՝ ըստ էության, արձանագրելով, որ Քոչարյանը եղել է իրենց ազդեցության գործակալը։ Մոսկվային անհանգստացնում է ոչ թե Ռոբերտ Քոչարյանը կամ նույնիսկ՝ Մարտի 1-ի գործի բացահայտման հեռանակարը, այլ այն, որ Հայաստանի երկրորդ նախագահի կալանավորումը ճանապարհ է բացում Հոկտեմբերի 27-ի ոճրագործության բացահայտման համար։ Սա արդեն ուղղակի հարված կլինի ռուսական շահերին, որովհետև համաշխարհաին հանրությունը կոնկրետ փաստերով կիրազեկվի, որ Հայաստանի խորհրդարանում տեղի ունեցած ահաբեկչական ակտի թիկունքում կանգնած են եղել ռուսական հատուկ ծառայություններն, որոնց համար Քոչարյանը եղել է նույնպիսի գործիք, ինչպիսին՝ Նաիրի Հունանյանի հանցախումբը։

Անկասկած, Ռուսաստանի արգործնախարարի այսօրվա «ինտերվենցիան» խնամքով նախապատրաստվել է ՀՀԿ-ի, ՀՅԴ-ի, Վազգեն Մանուկյանի, մյուսների հայտարարություններով, որոնք այս օրերին կատարեցին «հինգերորդ շարասյան» տխրահռչակ դերը՝ Հայաստան «11-րդ բանակի» հերթական արշավանքը կազմակերպելու համար։

Լավրովի հայտարարությունը Հայաստանի հանդեպ թշնամական ակտ է, որն ուղղակիորեն սանձազերծում է պատերազմ Նիկոլ Փաշինյանի կառավարության դեմ՝ երկրի ներսում մոբիլիզացնելով հակահեղափոխության ռևանշի կողմնակիցներին, իսկ առաջնագծում՝ Ադրբեջանի զինուժին։

Աննախադեպ այս իրավիճակում հույժ կարևոր է Հայաստանի կառավարության և հասարակության կոնսոլիդացիան՝ ինքնիշխանության գաղափարի, հեղափոխության հաղթանակն ավարտին հասցնելու համար։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում