Իրանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Համիդ Աբութալեբին Twitter-ի իր էջում գրել է, որ Թեհրանը պատրաստ է վերսկսել ԱՄՆ-ի հետ բանակցությունները, եթե Վաշինգտոնը միջուկային գործարք վերադառնա։
«Նրանք, որոնք հավատում են, որ քաղաքակիրթ հասարակություններում վիճելի հարցերը լուծվում են երկխոսության միջոցով, պետք է կատարեն նաև այս բաները՝ հարգանք Իրանի մեծն ժողովրդի նկատմամբ, մարտական գործողությունների նվազեցում, վերադարձ միջուկային գործարք»,-գրել է Աբութալեբին։
Նա ընդգծել է, որ միջուկային գործարք վերադարձը «պարտադիր պայման է» ԱՄՆ-ի ներկայացուցիչների հետ բանակցությունների համար։









































