Հոլիվուդյան հայտնի դերասան Ալեք Բոլդուինի կինը՝ 34-ամյա Հիլարիան, ծննդաբերությունից մի քանի ամիս անց լուսանկար է հրապարակել՝ ցուցադրելով իր կազմվածքը՝ գրում է segodnya.ua-ը:
Համացանցի օգտատերերը, սակայն, քննադատել էին Հիլարիային ֆոտոշոփ օգտագործելու համար: Որպեսզի ապացուցի իրեն քննադատողներին, որ ֆոտոշոփ չի օգտագործել, Հիլարիան նաև տեսանյութ է հրապարակել, որտեղ նա նույն հիասքանչ կազմվածքն ունի:

«Ծիծաղելի է ինձ մեղադրելը ֆոտոշոփ օգտագործելու մեջ, եթե դուք ինձ ճանաչում եք, պիտի իմանաք, որ ես բնական գեղեցկության կողմնակից եմ»,- գրել է Հիլարիան:
Հիշեցնենք, որ Ալեքը և Հիլարիան չորրորդ անգամ են ծնողներ դարձել, նրանք որդի են ունեցել:









































