Թուրքիայի ԱԳՆ ներկայացուցիչ Համի Աքսոյը հինգշաբթի հայտարարել է, որ ԱՄՆ վարչակազմը պետք է մի կողմ թողնի «հակադարձ հռետորաբանությունը» և «կառուցողական երկխոսության վերադառնա»՝ այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատժամիջոցներով է սպառնացել, եթե Անկարան չազատի ամերիկացի հովվին։ Այս մասին հաղորդում է Reuters-ը։
«Անհնար է ընդունել ԱՄՆ վարչակազմի սպառնալից հայտարարությունները, որոնք ամբողջությամբ անտեսում են մեր դաշինքը և մեր երկրների միջև բարեկամական հարաբերությունները»,-գրավոր հայտարարությունում ասել է Աքսոյը։
Իր հերթին Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն նշել է, որ սպառնալիքներ չի հանդուրժի։









































