Կոստանայում ավարտվեց Եվրոպա լիգայի խաղարկության որակավորման երկրորդ փուլի «Տոբոլ»-«Փյունիկ» հանդիպումը: Մեր թիմը պարտվեց 2-1 հաշվով, սակայն իրական հնարավորություն է պահպանում Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլ դուրս գալու։
Երկրորդ կեսի սկզբնամասում ֆանտաստիկ գոլ խփեց Ֆեդինը, իսկ 80-րդ րոպեին մեր դարպասապահ Կոբոզևի խայտառակ սխալից հետո դաշտի տերերը կրկնապատկեցին հաշիվը։
Մրցավարի ավելացրած ժամանակում փոխարինման ելած Ռուսլան Կորյանը խփեց շատ կարևոր գնդակ, որը նախադրյալներ ստեղծեց ղազախական թիմի արգելքը հաղթահարելու։
Պատասխան խաղը տեղի կունենա հուլիսի 31-ին Հանրապետական մարզադաշտում։







































