ՔՊ վարչության նիստն ավարտվեց: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռացավ՝ չպատասխանելով լրագրողների հարցերին, թե ինչ որոշում է կուսակցությունը Երևանի ավագանու ցուցակը գլխավորող թեկնածուի վերաբերյալ կայացրել:
ՔՊ-ից ինքնաառաջադրված թեկնածու Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ դեռևս առաջին համարի թեկնածուի առաջադրման շուրջ ընդհանուր հայտարարի չեն եկել:
«Դեռևս քննարկվում է, որևէ հայտարարի չենք եկել»,- ասաց նա և նշեց, որ ինքնաառաջադրված 4 թեկնածուներից բացի այլ թեկնածուներ չկան:
Ինքնաառաջադրված թեկնածու Զարուհի Բաթոյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ բոլոր թեկնածուների առաջադրումները քննարկվել են, նրանցից երկուսը՝ Սրբուհի Ղազարյանը և Հայկ Մարությանը, ներկայացրել են իրենց ծրագրերը, հեռանկարները և այլն:









































