Monday, 29 04 2024
Տավուշում շարունակվում է սահմանազատումը՝ արդյունքներ ու արգելքներ
Ծառուկյանից պահանջվում է բռնագանձել 79 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց և այլն
Ինչո՞ւ է Հայաստանը գնում «ինքնասպանության»՝ խաթարելով Ռուսաստանի շահերը
Ապօրինի ահռելի գույք, չբացահայտված սպանություններ. նախկինների հետքը
23:30
Սպասվում է, որ ԵՄ մի քանի երկրներ առաջիկայում կճանաչեն Պաղեստինի պետականությունը
Բլինքենի զանգը և ռուսական շիզոֆաշիզմի սպառնալիքները
Գագիկ Խաչատրյանից պահանջվում է շուրջ 200 անշարժ գույքի բռնագանձման պահանջ․ 56-ը՝ Երևանի կենտրոնում
Փաշինյանին և Ալիևին Բլինքենի զանգերի մանրամասները
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 35 սյուն. իրականացվել է նախատեսված աշխատանքների կեսից ավելին
Հայ-ադրբեջանական որեւէ համաձայնություն, ըստ էության, լինելու է ռուս-հայկական
Թուրքիային պատժել են. Ինչո՞ւ չեղարկվեց Էրդողանի այցը Սպիտակ տուն
«Վրացական երազանքը» խոսում է ժողովրդավարությունից, բայց սեփական ժողովրդին չի նկատում
21:50
Ուկրաինան ՆԱՏՕ-ին միանալու «անշրջելի ուղու» վրա է. Ստոլտենբերգը մեկնել է Կիև
21:40
Տաջիկստանի ԱԳՆ-ն նոտա է հանձնել ՌԴ դեսպանին՝ երկրի քաղաքացիների իրավունքները խախտելու համար
21:30
Իսրայելը Գազայի հատվածում հրադադարի «չափազանց շռայլ» առաջարկ է արել. Բլինքեն
21:20
Շոտլանդիայի ղեկավարը հայտարարել է պաշտոնաթողության մասին
21:10
Սաուդյան Արաբիայում հանդիպել են Թուրքիայի արտգործնախարարն ու ԱՄՆ պետքարտուղարը
«Սեւ կատուն» հայ-ադրբեջանական «մութ սենյակում»
Որքան գույքի ու գումարի բռնագանձման պահանջ է ներկայացվել Քոչարյանին, Ծառուկյանին Խաչատրյանին
Լարված իրավիճակ Թբիլիսիում. ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառել
20:50
Եգիպտոսի վարչապետը կարծում է, որ ՀԱՄԱՍ-ն ու Իսրայելը փոխզիջման չեն ձգտում բանակցություններում
Ադրբեջանը հայտնում է ականի պայթյունի հետևանքով զինծառայողի վիրավորվելու մասին
20:30
Դեպարդիեն ձերբակալվել է և հարցաքննվել սեռական ոտնձգությունների մեղադրանքների գործով
Գավառի 100-ամյա բնակչուհի Աստղիկ Բաբայանը պարգևատրվել է համայնքի ղեկավարի անվանական հուշամեդալով
Ալմաթիում Երևանի ու Բաքվի միջև սպասվող բանակցություններում Աստանան միջնորդ չէ
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ադրբեջանի արտգործնախարարը մեկնել է Կատար
19:40
Քենիայում 42 մարդ է զոհվել ամբարտակի ճեղքման հետևանքով
19:30
Նեպալը մտադիր է ԱԹՍ-ներ օգտագործել Էվերեստից աղբը հեռացնելու համար
19:20
Իսպանիայի վարչապետը որոշել է մնալ իր պաշտոնում` չնայած կնոջ նկատմամբ հետաքննությանը

Սերժ Սարգսյանը Մարտի 1-ի առաջին պատասխանատուներից է, պետք է հարցաքննել նաև Վլադիմիր Գասպարյանին, Արմեն Գևորգյանին

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀԱԿ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Կարապետյանը:

-Պարոն Կարապետյան, ինչպիսի՞ն համարել արտաքին դիվանագիտական ճակատում ստեղծված հետհեղափոխական իրադրությունը:

-Հարցը շատ տարողունակ է, որովհետև մի քանի ուղղությամբ են ծավալվում արտաքին քաղաքականության առաջնահերթությունները։ Առաջինը՝ վարչապետի այցերն են, շեշտադրումներն են Ղարաբաղի հարցի վերաբերյալ, նաև Ռուսաստանի, ԵՄ-ի, եվրոպական գործընկերների, հարևան երկրների հետ հարաբերությունների կարևորության վերաբերյալ: Երկրորդը՝ հեղափոխական դեմքերի այցերն են, առաջին փոխվարչապետի, որոշ գերատեսչությունների ղեկավարների ջանքերը՝ ուղղված ներկայացնելու իրավիճակը Հայաստանում, պատրաստակամությունը բարեփոխումների կատարման հարցում, նաև գործընկերներին հավաստիացնելը, որ մենք հիմնական պարտավորություններին հավատարիմ ենք, բայց նաև միտված ենք խորքային բարեփոխումների: Եվ երրորդ հարթությունը՝ արտգործնախարարությունն է:

-Այն, ինչ նշեցիք, դրակա՞ն միտումներ եք համարում:

-Դրանք դրական են և ուղղված են կատարելագործվելուն, և այս ամենին, երրորդ հարթության՝ արտգործնախարարության աշխատանքների միացման դեպքում շատ ավելի էֆեկտիվ դարձնելու հնարավորություն կա: Արտգործնախարարությունը, կարծում եմ, դեռևս հին գործելաոճի մեջ է: Թերևս ժամանակ է պահանջվում, հեշտ չէ նորամուծություններ ներարկել հատկապես այն դեպքում, երբ առաջին դեմքը ոչ թե հեղափոխական թիմից է, այլ դիվանագիտական կադրերից է, որը 25 տարի արտգործնախարարությունից է, շրջապատված է իր նման պրոֆեսիոնալ գործընկերներով, նրանք նույն կերպ են աշխատել վերջին 25 տարին, և իրենց համար հոգեբանորեն էլ հեշտ չէ համակերպվել նոր իրողությունների հետ:

-Հարգելի Կարապետյան, հեղափոխությունից հետո իշխանությունները հստակ ասացին, որ Հայաստանի արտաքին քաղաքականության վեկտորում շրջադարձ չկա: Բայց արտաքինից եկած արձագանքները չե՞ն վկայում այն մասին, որ բան չի փոխվել:

-Իսկապես շրջադարձ չկա, բայց դա չի նշանակում, որ շեշտադրումների փոփոխություններ չեն լինելու: Մենք աշխարհի կողմից հիմա ճանաչվում ենք որպես ժողովրդավարության ձգտող, կոռուպցիայի դեմ անհաշտ պայքար մղող և ամենակարևորը՝ ժողովրդի մանդատը ստացած կառավարություն ունեցող երկիր: 20 տարի նման իրավիճակում չենք եղել։ Սերժ Սարգսյանը, որ գնում ասում էր՝ ես ընտրված եմ, բոլորը գիտեին, որ ինքը իշխանագող է: Նույնը վերաբերում է Ռոբերտ Քոչարյանին: Իսկ Նիկոլ Փաշինյանը հանգիստ կարող է ասել՝ այս պահին, թեև ընտրությունները չեն եղել, ես վայելում եմ ժողովրդի աջակցությունը: Շատ հեշտ է խոսել գործընկերների հետ, եթե ներքին լեգիտիմություն ես վայելում: Այդ առումով չես կարող ասել, որ արտաքին քաղաքականության մեջ փոփոխություններ չկան, շրջադարձներ պետք չեն, մեր տարածաշրջանում մենք դա չենք կարող թույլ տալ:

-Օրինակ՝ Ռուսաստանի համար միևնո՞ւյն է՝ Սերժ Սարգսյանն է ղեկավարում, թե՞ Նիկոլ Փաշինյանը:

-Լավ կլինի վերլուծաբանները խոր դիտարկումներ անեն այն մասին, թե ինչ է կարծում Պուտինը այս առումով, բայց ես կարծում եմ՝ շատ կարևոր է, թե ինչ ազդանշաններ են գալիս Հայաստանից, ի վերջո, միայն խոսքերը չեն, թեև վարչապետը հստակ է ձևակերպում մոտեցումները և տարընթերցումների տեղիք չի տալիս, շատ կարևոր են նաև գործողությունները: Ես նայում եմ քվեարկություններին, առանցքային դեմքերի ելույթներին, կարծում եմ՝ որոշ ժամանակ անց մեր ինքնավստահ կեցվածքը համապատասխան արձագանք կստանա նաև մեր գործընկերոջ մոտ:

-Եթե տեղյակ եք՝ Ռոբերտ Քոչարյանը հուլիսի 26-ին մասնակցելու է Մարտի 1-ի գործով հարցաքննությանը:

-Դա շատ կարևոր է:

-ՀԱԿ-ում ի՞նչ նշանակություն են տալիս այս դրվագին:

-Ես չէի առանձնացնի մի դրվագ: Մի բան կարևոր է, մենք հասկանում ենք, որ Ռոբերտ Քոչարյանը առանձնահատուկ պատասխանատվություն է կրում այն սպանդի համար, այն հեղաշրջման, զենքի, բանակի կիրառման համար, որ իրականացրեց մարտի 1-ին, դա մեր գնահատականն է, որն ավելի շատ քաղաքական է: Բայց մենք շատ ավելի հարգում ենք պետական ինստիտուտները, դրանք շատ կարևոր ենք համարում, այս հարցում պետական ինստիտուտներից ամենակարևորը ՀՔԾ-ն է, որը հանդես եկավ 2008-ի Մարտի 1-ի ոճրագործության կամ բռնի ուժով հեղաշրջման վերաբերյալ: Մեզ համար այն դրույթները, որ պարունակում էր այդ հայտարարությունը, հարազատ են, ամեն ինչ պետք է իրավական հարթության վրա նայել, ոչ թե քաղաքական, և մենք հենց այդպես ենք դիտարկում Ռ. Քոչարյանին հրավիրելը և հարուցված քրեական գործի շրջանակներում բացատրություններ տալը, այսինքն՝ սա անկախ ՀԱԿ քաղաքական գնահատականից, որ 10 տարվա ընթացքում տվել է, սա հիմա իրավական հարթության վրա է, ճիշտ ուղղությամբ է գնում: Եվ մենք ամբողջությամբ վստահում ենք այս մարմնին, որը քննությունն իրականացնում է:

-Հատուկ քննչական ծառայությունը հավանաբար շատերին հարցաքննության կհրավիրի, և չի բացառվում՝ ՀԱԿ-ից:

-Ես էլ թերևս ասելիքներ կունենամ, ես արտգործնախարարությունում եմ եղել, իմ կողքին էլ տրամադրություններ են եղել, ինֆորմացիաներ են եղել, ինչո՞ւ ոչ, սպասում ենք:

-Այսինքն՝ այստեղ շատ բան կա դարակում, որ հայտնի չէ:

-Ինձ թվում է, որ այդ առանցքային դեմքերը, երբ որ հարցաքննվեն, քննություն վարող մարմինը շատ ավելի հստակ պատկերացում կունենա, թե ինչպես գնալ լիարժեք բացահայտման ուղղությամբ: Ի վերջո, Կոնգրեսի նախաձեռնությամբ ստեղծված փաստահավաք խումբը բազմաթիվ նյութեր է պատրաստել, մշակել, տրամադրել վարույթն իրականացնող մարմնին: Հիմա կա քաղաքական կամք, ես խնդիրներ ու խոչընդոտներ չեմ տեսնում: Կարծում եմ՝ Սերժ Սարգսյանն էլ շատ արժեքավոր տեղեկություններ կունենա: Առաջին իսկ օրվանից ասել ենք, որ Սերժ Սարգսյանը Մարտի 1-ի հենց առաջին պատասխանատուներից է: Առաջին պատասխանատուներից են բոլոր բարձրաստիճան պետական ներկայացուցիչները, որոնք 2008-ին գործում էին, ես սպասում եմ, երբ պետք է հարցաքննվեն Վլադիմիր Գասպարյանը, Արմեն Գևորգյանը: Կարծում եմ՝ ոչ միայն վարույթն իրականացնող մարմինը, այլ նաև հասարակությունը բազմաթիվ հարցեր ունի նրանց մարտիմեկյան դերակատարության վերաբերյալ:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում