Թուրքիայի իրավապահ մարմինները Ստամբուլում գործողության ընթացքում ձերբակալել են ԴԱԻՇ («Իսլամական պետություն») ահաբեկչական խմբավորման 43 ենթադրյալ գրոհայինի։ Այս մասին հաղորդում է Reuters-ը։
Իրավապահները հայտնել են, որ գրոհայինները ներառված են եղել սոցկայքերում ԴԱԻՇ-ի հետ կապված խմբերում և դրանց միջոցով շփվել խմբավորման անդամների հետ։
Թուրքիայի իշխանությունների հայտարարության համաձայն՝ վերջին տարիներին Անկարան 5000 ԴԱԻՇ-ի ենթադրյալ անդամի է ձերբակալել և արտաքսել 3910 օտարերկրացի գրոհայինի՝ 95 երկրից։ Իսկ երկիր թույլ չեն տվել մուտք գործել 38269 անձի։









































