Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն հուլիսի 24-ին պաշտոնական այցով Ադրբեջան կժամանի։ Առաջիկա այցի մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Հաջիևը։
Նա ասել է, որ այցի շրջանակում նախատեսվում է ինչպես Մևլյութ Չավուշօղլու-Էլմար Մամեդյարով (Ադրբեջանի ԱԳ նախարար) երես առ երես, այնպես էլ ընդլայնված կազմով հանդիպումը։
Չավուշօղլուն կայցելի հուղարկավարության արահետ և շահիդների արահետ։