Իրանի արևմտյան մասում երկրաշարժ է տեղի ունեցել, որի արդյունքում առնվազն 128 մարդ է տուժել։ Այս մասին հաղորդել է Քերմանշահ նահանգի նահանգապետ Հուշանգա Բազվանդան՝ իրանական հեռուստատեսության եթերում,– հաղորդում է Reuters գործակալությունը։

Նա պատմել է, որ առնվազն 128 մարդ է տուժել ստորգետնյա ցնցումների արդյունքում, որոնց ուժգնությունը Ռիխտերի սանդղակով5,9 բալ է եղել։

«Երկրաշարժից տուժած մարդկանց մեծ մասը հոսպիտալացման կարիք չունի»,– ասվում է իրանցի պաշտոնյայի հայտարարության մեջ։









































