ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ: Այս մասին ուրբաթ օրը հաղորդում է Կրեմլի մամլո ծառայությունը:
Կողմերը շարունակել են մտքերի փոխանակությունը Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի վերաբերյալ՝ շեշտը դնելով սիրիական կարգավորման խնդրի վրա,- ասվում է հաղորդագրության մեջ:
Նշենք, որ Պուտինն ու Նեթանյահուն կանոնավոր կերպով կապի մեջ են լինում, այդ թվում և Մերձավոր Արևելքի հարցերով: Հուլիսի 11-ին նրանք անձամբ էին զրուցել, երբ Իսրայելի վարչապետը Մոսկվա էր ժամանել: Խոսքը գնում էր Սիրիայի և երկկողմանի հարաբերությունների մասին:









































