ՀՖՖ-ի նախագահի առաջիկա ընտրություններում Արթուր Վանեցյանի թեկնածությունը կպաշտպանի նաև Երևանի «Բանանցը»: Ավելի վաղը ԱԱԾ տնօրենի օգտին քվեարկելու պատրաստակամություն էին հայտնել, «Շիրակը», «Փյունիկը», «Ալաշկերտը», «Արարատը» և «Արցախը»:
«Ինչպես հայտնի է սույն թվականի սեպտեմբերին կայանալու է ՀՖՖ արտահերթ ժողովը, որի արդյունքում պետք է կայանան Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի նախագահի ընտրությունները:
Հայտնի է, որ ՀՀ Ազգային Անվտանգության Ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը հայտնել է իր պատրաստակամությունը նշված ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու մասով: «Բանանց» ՖԱ-ի ղեկավարությունն իր աջակցությունն է հայտնում ՀՀ ԱԱԾ տնօրեն պարոն Ա. Վանեցյանին ՀՖՖ նախագահի ընտրություններում, համոզված լինելով, որ իր ընտրվելու դեպքում հայկական ֆուտբոլի զարգացումը կլինի անխուսափելի», նշված է «Բանանցի» հայտարարության մեջ։







































