Ինչպես հայտնի է, հուլիսի 14-ին Վայոց ձորի Գնդեվանք եկեղեցի ուխտի գնացած Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի վերադարձի ճանապարհը փակել էին նրա հրաժարականը պահանջող ակտիվիստները: Այս միջադեպին, բացի ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանից, անդրադարձավ և դատապարտեց նաև Արցախի Օմբուդսմեն Ռուբեն Մելիքյանը:
«Արցախի և ՀՀ սահմանադրությունները նշում են, որ Հայ առաքելական եկեղեցին կարևոր դեր ունի հայերի ինքնության պահպանման գործում: Եվ երբ որոշակի ոտնձգություն է կատարվում այդ ինստիտուտի հանդեպ, ապա կարծում ենք, որ կարող ենք մենք այստեղ խոսք ասել և արտառոց համարել ու դատապարտել միջադեպը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը՝ ընդգծելով, որ սա անհատական խնդիր չէ, այլ ինքնությանը վերաբերող խնդիր:
Ռուբեն Մելիքյանի խոսքով՝ մարդիկ կարող են իրացնել իրենց սահմանադրական իրավունքը, սակայն եթե այդ իրացման մակարդակը հասնում է նրան, որ ոտնձգություն է կատարվում Հայ առաքելական եկեղեցու նվիրապետի նկատմամբ, դա անմիջականորեն ազդում է Հայ առաքելական եկեղեցու դավանողների և ընդհանրապես մեր պետության վրա. «Սա սահմանների խնդիր է. Գարեգին Երկրորդը ժամերով չէր կարողանում ազատորեն տեղաշարժվել»:
Մանրամասները՝ տեսանյութում:









































