Խորվաթիայի հետախուզական և անվտանգության գործակալության աղբյուրը սոցկայքերում հայտնել է ազգային հավաքականի վրա ռուսական դաշնային անվտանգության ուժերի գործադրած ճնշման մասին։ Միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 8-ին, Ռուսաստանի հավաքականի պարտությունից անմիջապես հետո։ Համացանցում տեսագրություն է հրապարակվել, որտեղ Օգնեն Վուկոևիչը հաղթանակը նվիրել է «Դինամո»-ին և Ուկրաինային, իսկ Դոմագոյ Վիդան բացանակչել է․ «Փա՛ռք Ուկրաինային»։ Հենց այդ ժամանակ ՌԴ անվտանգության ծառայության ներկայացուցիչները խոսել են խորվաթների հավաքականի ղեկավարության հետ։
Սպաները նրանց ասել են, որ Վուկոևիչի և Վիդայի խոսքերից հետո իրենց Խորվաթիայի ֆուտբոլիստների անվտանգությունը չեն ապահովի։ Ավելին, նրանք հստակ ակնարկել են, որ առաջնության ժամանակ անսպասելիորեն կարող է բախում տեղի ունենալ հայրենասիրական տրամադրություն ունեցող ռուսների և խորվաթ երկրպագուների միջև։
Այդ խոսքերից հետո ֆուտբոլիստները և ղեկավարները կարող էին միայն ներողություն խնդրել։










































