Չելյաբինսկի բնակչուհին 3,5 տարով ազատազրկվել է իր ընկերուհու դստեր կուսությունը վաճառելու փորձի համար։
Ըստ Մոսկովյան տարածարշրջանային քննչական վարչության պաշտոնանական ներկայացուցիչ Ելենա Մայակովսկայայի՝ աղջկա վաճառքի փորձը՝ սեռական շահագործման նպատակով, իրականացվել է Մոսկվայում։ «Երեխային մայրաքաղաք են բերել մայրն ու մեկ ուրիշ ընկերուհի, նրանց նկատմամբ քննությունը շարունակվում է։ 2018 թվականի հունվարի 10-ին կանանց բռնել են, իսկ ավելի ուշ հետաքննությունը հայտնաբերել է նաև նրանց երրորդ հանցակցին»,– մանրամասնել է Մայակովսկայան։

Դատապարտվածը միջնորդի դեր է կատարել աղջկա մոր և գնորդի միջև, որին գտել էին համացանցի միջոցով։ Նա 1,5 միլիոն ռուբլի էր առաջարկել։
Միջնորդը հենց առաջին րոպեից համագործակցել է հետաքննության հետ, մանրամասն խոստովանական ցուցմունքներ է տվել, այդ պատճառով էլ նրա գործը Մոսկվայի Լյուբլինսկի շրջանի դատարանը հատուկ կարգով է լսել։









































