«Կառավարության օղակները դեռևս լիարժեք չեն ստանձնել իրենց գործառույթները: Այս կառավարությունը ինչքան էլ փոխել է վերաբերմունքը շատ խնդիրների նկատմամբ, խնդիրները չեն փոխվել, կառավարությունն անպայման պետք է ուշադրություն դարձնի դրանց կարգավորմանը: Դրանցից ամենակարևորը ՓՄՁ-ների խնդիրներն են»,- այս մասին «Առաջին լրատվական»- ի հետ զրուցում ասաց Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը: Նա նաև հավելեց, որ վարչապետի մոտ տեղի է ունեցել ՓՄՁ-ներին նվիրված խորհրդակցություն, և վարչապետը հանձնարարականներ է տվել էկոնոմիկայի նախարարությանը կից աշխատանքային խմբի խորհրդում ավելի մանրամասն քննարկումներ ունենալ. «Մենք առաջարկեցինք հաճախակի հանդիպել, քննարկել՝ ինչպես լուծել խնդիրները»:
«Պատրաստ ենք ահազանգել խնդիրների վերաբերյալ, որպեսզի ՊԵԿ-ը ավելի արդյունավետ կարողանան աշխատել: ՊԵԿ-ի ներկայիս ղեկավարին ես անվերապահորեն հավատում եմ, քանի որ նա երկու տարի փոխնախարար է եղել, գիտակ է օրենքների իմացության և ազնիվ է: Բայց խնդիրն այն է, որ մեր կառավարությունը՝ սկսած վարչապետից, իրենց անձերով են ստեղծում երաշխիքներ, սակայն ինստիտուտները պիտի աշխատեն»,- նշեց մակարյանը՝ ընդգծելով, որ պետական համակարգում յուրաքանչյուրը լավ հասկանա և՛ իր, և՛ իր կառույցի առաքելությունը…
Նրա դիտարկմամբ՝ պետությունն ուզում է ռեֆորմներ իրականացնել՝ չիմանալով, թե որն է առաջնայինը:
Մանրամասն՝ տեսանյութում:









































