Ահաբեկչությունն ամենալուրջ խնդիրներից է։ Մոսկվան և Վաշինգտոնը պատրաստ են համագործակցել սպառնալիքների չեզոքացման պայքարի ոլորտում։ Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում այսպիսի հայտարարություն է արել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Նա նշել է, որ տվյալ հարցը բանակցությունների ժամանակ քննարկել է ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի հետ, որոնք տեղի են ունեցել հուլիսի 16-ին, Հելսինկիում։
Ավելի վաղ ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի մամլո քարտուղար Հարեթ Մարքին հայտարարել է, որ ամերիկյան նիշխանությունները ծրագրում են ՌԴ ազգային անվտանգության խորհրդի հետ «անընդմեջ երկխոսություն սկսել»։ Նա նշել է, որ տվյալ հարցը քննարկվել է երկու երկրների առաջնորդների բանակցությունների ժամանակ։











































