Tuesday, 20 04 2021
01:10
Նյու Յորքում հրաձգության հետևանքով մեկ մարդ զոհվել է, երկուսը՝ վիրավորվել
Մենք գալիս ենք Հայաստան. «Լադանիվա» խումբն առաջին անգամ հանդես կգա Երևանում
Սյունիքի մարզի գյուղերի հարևանությամբ ադրբեջանական զինվորականները շարունակում են կրակոցներ արձակել․ ՄԻՊ
00:40
Լուկաշենկոն ասել է, որ Պորոշենկոյին է փոխանցել Դոնբասի վերաբերյալ Պուտինի առաջարկները
Վարչապետի հետ հյուրընկալվեցինք Շուռնուխի մի քանի տներում եւ եղանք գյուղամիջում. Ալեն Սիմոնյան
ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Ալիևի հայտարարությանը
ՀՀ և ԱՄԷ արտգործնախարարները քննարկել են համագործակցության հարցերը
Սյունիքի ոստիկանապետը, տեղակալներից մեկը և Գորիսի ոստիկանապետն ազատվել են պաշտոններից. կան նոր նշանակումներ
Մամուլի ազատության մասին զեկույցում Հայաստանը զբաղեցրել է 63-րդ հորիզոնականը
Էրեբունու ոստիկանները «Կալաշնիկով» ինքնաձիգ են հայտնաբերել․ մեկ անձ ձերբակալվել է
23:30
Արքայազն Հարին խոսքից հե՞տ է կանգնել. նա փորձում է հաշտվել հոր հետ
23:15
Մասկը 5 միլիարդ դոլար է կորցրել Tesla-ի վթարի մասին լուրերի պատճառով
Ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում. Mercedes-ը, մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել է ձորում. կա 1 զոհ, 1 վիրավոր
Դիմում ենք Ադրբեջանին` հորդորելով ամբողջությամբ կատարել ՄԻԵԴ որոշումները. ԵԽԽՎ ֆրանսիացի պատգամավոր
Դատարկ ինքնաթիռն ու կասկածելի անձինք․ «ԿԱՄԵՐՏՈՆ»
«Սիրտն իմ». Ռոբերտ Ամիրխանյանի երաժշտությունը, մտքերը, հիշողությունը ամփոփվեցին նոր ֆիլմում
Ադրբեջանը ոչ միայն խախտում է եռակողմ հայտարարությունը, այլև մի շարք կոնվենցիաներ. ԵԽԽՎ պորտուգալացի պատգամավոր
Արցախի ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել ներքին գործերին առնչվող մի շարք օրինագծերի
Թուրքական զորքերը գնդակոծել են Ռաքայի նահանգի գյուղերը. SANA
Մենք գնում ենք 2019-ի նկատմամբ աճի տեմպով․ ներդրումային ախորժակը վերականգնվում է․ նախարար
20-ից ավելի ռուսաստանյան նավեր վարժանքներ են անցկացրել Սև ծովում
ՀՀ ՊՆ ղեկավարը սերբ դիվանագետների հետ քննարկել է երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր
Ձին կարելի է փոխարինել կովով, բայց խոսքը մարդկային կյանքերի մասին է. հիմարություն է ասել՝ գերիները կվերադարձվեն ԵԱՏՄ անդամակցության դիմաց
21:35
Չեխիայի ԱԳ նախարարը բողոքի նոտա կհանձնի ՌԴ դեսպանին
Հայ գերիների հարցի ծավալումը Հայաստանի շահերից չի բխում․ ԵԽԽՎ-ից ոչինչ սպասել պետք չէ
Թուրքիայի արտգործնախարարության մամուլի նոր խոսնակ է նշանակվել Թանժու Բիլգեչը
21:22
ՈՒԵՖԱ-ի անդամ ասոցիացիաները, այդ թվում՝ ՀՖՖ-ն, դատապարտել են Սուպերլիգայի ստեղծումը
Հայ պատմաբանները Թուրքիայի հետ հարաբերությունները վերականգնելու լավատեսական հիմքեր չեն տեսնում
Արարատյան դերբիում հաղթեց Երևանի «Արարատը»
«ԲԴԽ-ում մթնոլորտի լարվածություն կա, բայց կոնֆլիկտային վիճակներ չկան ու չեն լինի»

Ոչ ոք չի հարցրել սիսիանցուն՝ դու ուզո՞ւմ ես «բուրդդ» ՊՆ-ն թաքուն «չփխի»

Լավ է, որ թավշյա հեղափոխությունը «քշեց տարավ» նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին: Միայն ափսոս, որ չհասցրինք նրա պիլոտային և ոչ պիլոտային ծրագրերն ու որոշումները դնել թևի տակ, որ տաներ համապատասխան նախարարների հետ գոնե տանը փորձարկեր…

Նրա պաշտոնավարման ընթացքում որքան ավելացել է Հայաստանի ու հանրության բեռը, պարտքը, դժգոհությունը, այնքան լավացել է Կ. Կարապետյանի ու նրա շրջապատի բարեկեցությունը: Ուստի նոր իշխանության առաջնային անելիքներից մեկը պետք է լինի կարապետյանական որոշումները վերանայելը կամ չեղարկելը:

Ինչպես տեղեկացրել էինք, Կ. Կարապետյանը, վարչապետի պաշտոնը լքելուց առաջ՝ 2018թ. ապրիլի 12-ին, մի խայտառակ որոշում էր կայացրել, ըստ որի՝ պետք է լուծարվեր Սիսիանի հիվանդանոցը՝ «Սիսիան բժշկական կենտրոն» ՓԲԸ-ն, և միացվեր Զանգեզուրի կայազորային հոսպիտալին:

Դեռ հայտնի չէ, թե կոնկրետ ում և ինչու էր ուզում վերջին պահին լավություն անել նախկին վարչապետը՝ արհամարհելով սիսիանցիների կարծիքը, բայց լավ է, որ նոր իշխանությունը կասեցրեց այդ գործընթացը՝ ճիշտ և հիմնավոր լուծում գտնելու համար:

Խնդրին օպերատիվորեն արձագանքեց հուլիսի 5-ին Սիսիան այցելած վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ հարցը պետք է լուծվի ի շահ սիսիանցիների՝ օրենքի շրջանակներում: Հաջորդ օրը բժշկական կենտրոն շտապեց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ խնդիրը շահագրգիռ կողմերի հետ քննարկելու:

Հանդիպման վերաբերյալ մամուլում առկա հրապարակումներից տեղեկանում ենք, որ քննարկմանը ներկա են եղել Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը, ավագանու անդամներ, N զորամիավորման հրամանատար Վալերի Քոչարյանը, Սյունիքի մարզպետ Կարեն Համբարձումյանը, ՀՀ առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը, Սյունիքի մարզի և ՊՆ բուժվարչությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև ակտիվ երիտասարդների նախաձեռնող խումբը:

Կողմերը ներկայացրել են իրենց խնդիրները, դիրքորոշումը: Ներկաների կարծիքները կիսվել են:

Պաշտպանության նախարարը երկշաբաթյա ժամկետ է տվել կողմնորոշվելու համար՝ առաջարկելով խնդրի լուծման երեք տարբերակ:

«Ըստ առաջին տարբերակի՝ երկու բուժհաստատությունները միավորվում են, գործում են ՊՆ կազմում, համալրվում են որակյալ մասնագետներով, կրճատումներ և ենթակառուցվածքներում փոփոխություններ չեն լինում, ծրագիրը իրականացվում է պիլոտային տարբերակով՝ հասկանալու՝ արդյունավե՞տ է, թե՞ ոչ:

Ըստ երկրորդ տարբերակի՝ պաշտպանության նախարարությունը նախաձեռնում է կառավարության որոշման նախագիծ՝ չեղարկելու միավորումը, այս դեպքում տարածաշրջանն ունենում է երկու բուժհաստատություն՝ հավասար իրավունքներով, քանի որ հոսպիտալում բնակիչները այսուհետ կկարողանան օգտվել սոցփաթեթից և բուժվել պետպատվերի շրջանակներում:

Երրորդ. «ո՛չ ինձ, ո՛չ քեզ» տարբերակը, բժշկական կենտրոն ՓԲԸ-ն չի լուծարվում, և տնօրինությունը հնարավորություն է ունենում որոշելու, թե որ ոլորտներն են մնում ՓԲԸ-ի կազմում, որոնք՝ միավորվում հոսպիտալին: Նախարարը հանձնարարեց որոշումն իրեն ներկայացնել երկշաբաթյա ժամկետում, քանի որ այսպես կիսատ-պռատ աշխատել երկար հնարավոր չէ» (sisian.info):

Ուսումնասիրելով մամուլում առկա տեղեկատվությունը՝ կարելի է նկատել, որ Դավիթ Տոնոյանը կատարել է որոշ ճշգրտումներ, որոնք, սակայն, մինչ նրա նախարար նշանակվելը այլ կերպ են ներկայացվել ՊՆ ներկայացուցչի կողմից, և կարծես հենց նրանց էլ անհանգստացրել է հիվանդանոցի լուծարման աննպատակահարմարության մասին՝ նաև «lakmoes.am»-ի կողմից ավելի վաղ տարածված տեղեկատվությունը:

Այդուհանդերձ, կարծես թե չեն հնչել որոշ կարևոր հարցերի պատասխաններ, և չեն էլ շոշափվել այն խնդիրները, որոնց կարող է բախվել հանրությունը, երբ դատարան դիմելու և հանրային հսկողության անհրաժեշտություն առաջանա:

Այժմ՝ հերթով. sisian.info-ից տեղեկանում ենք, որ պաշտպանության նորանշանակ նախարար Դավիթ Տոնոյանը, հանդիպման ընթացքում պարզաբանելով Կարեն Կարապետյանի որոշման իմաստը, նշել է. «Խոսքը ոչ թե հիվանդանոցի փակման, այլ մեկ կետից կառավարման, ֆինանսական և կազմակերպչական խնդիրների միասնական լուծման մասին է… Չստացվի այնպես, որ պաշտպանության նախարարությունը գումար աշխատելու խնդիր ունի, և այս ամենը դրա համար է արվում, ամենևին, այս միավորումը հավելյալ բեռ է ՊՆ-ի համար»:

Սակայն Զանգեզուրի կայազորային հոսպիտալի պետ, բուժծառայության մայոր Կարեն Գրիգորյանը դեռ 2017թ. դեկտեմբերին մեկ այլ լրատվամիջոցի տված հարցազրույցում նշել է, որ Սիսիանի հիվանդանոցի լուծարման և հոսպիտալին միացնելու դեպքում իրենք «թռիչքային աճ» են սպասում, ինչը ենթադրում է նաև ֆինանսական աճ:

Ներկայացնենք այդ հարցազրույցից մի հատված.

«- Զանգեզուրի կայազորային հոսպիտալ» և «Սիսիանի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունների միավորման մասին տարիներ շարունակ շրջանառվող խոսակցությունը կարծեք թե առարկայական է դառնում: Ըստ էության կոնկրետ քայլեր արդեն իսկ ձեռնարկվում են այդ ուղղությամբ. Ձեր կարծիքը միավորման վերաբերյալ:

– Այսօր երկու հաստատության միավորման գործընթացը քննարկման փուլում է, թե ինչ կառուցվածք կլինի, որ կենտրոնը որին կմիանա, ինչպիսի ծառայություններ կմատուցվեն և մի շարք նման հարցերի վերաբերյալ դեռևս կոնկրետ որոշում չկա, բայց, կարծում եմ, շուտով կլինի: Մի խոսքով՝ միավորման գործընթացը դեռևս կազմակերպական փուլում է: Միավորման աշխատանքների պլանավորման ժամանակ մեր հոսպիտալի շենքային պայմանների բավարարման վերաբերյալ հարցը բարձրացվել է, համապատասխան ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կկարողանանք հիվանդներին տեղավորել մեզ մոտ: Հնարավոր է, որ թեթևակի նեղվածություն զգանք, բայց պլանավորվում է նաև նոր մասնաշենքի կառուցում, ինչն էլ ավելի կբարելավի շենքային պայմանները…

– Տարին ավարտվում է, եթե կարելի է՝ որոշ վիճակագրական տվյալներ ներկայացրեք հիվանդների թվի, նրանց աշխարհագրության, որոշ հիվանդությունների գերակշռության և այլնի մասին:

– Քանի որ զինվորական կառույց ենք, կոնկրետ թվային տվյալներ չեմ կարող նշել: Ընդամենը համեմատական առումով կարող եմ ասել, որ քաղաքացիական ազգաբնակչության դիմելիության թվի աճի միտում կա, ինչը եղել է նաև անցյալ տարի, իսկ միավորման դեպքում, բնականաբար, այդ թվի թռիչքային աճ կունենանք: Ինչ վերաբերում է հիվանդների սպասարկման աշխարհագրությանը, այն շատ լայն է… մեզ մոտ վիրահատության են գալիս նույնիսկ մայրաքաղաքից, ինչը, կարծում եմ, մեր հանդեպ ունեցած վստահության ևս մեկ չափանիշ է…»:

Ի՞նչ է ստացվում. ծրագիրը պիլոտային է, ու թեև դեռ հայտնի չէ՝ արդյունավետ կլինի, թե ոչ, սակայն շենքային պայմանների բավարարման համար պետք է գումար հատկացվի, նոր մասնաշենք կառուցվի, որպեսզի հնարավոր լինի ավելացող հիվանդներին տեղավորել: Մինչդեռ Սիսիանի հիվանդանոցը պատրաստի տիպային շենք է՝ բավարար պայմաններով: Միայն հիմնանորոգել է պետք:

Երկրորդ. լուծարման նախագիծը մշակման, քննարկման է դրվել առնվազն 10-11 ամիս առաջ՝ նեղ շրջանակներում, կարելի է ասել՝ կիսագաղտնի: Լուծարման, փոփոխությունների մասին պատշաճ չի տեղեկացվել, մասնակից չի դարձվել ոչ միայն հանրությանը, այլ նաև հիվանդանոցի կոլեկտիվին:

Եվ ուշագրավ է, որ երբ որոշումն արդեն կայացված է եղել, և ինչ-որ անձինք, իմ գնահատմամբ, փորձել են բուժանձնակազմը վարկաբեկելու համար ինֆորմացիայի արտահոսք կազմակերպել և արագացնել հիվանդանոցի կազմաքանդումը, «խիարը թարս է բուսնել». հիվանդանոցի ճակատագրին ու սիսիանցիների շահին առնչվող հարցերը հայտնվել են ոչ միայն լրատվամիջոցների, այլ նաև հենց վարչապետի ուշադրության կենտրոնում:

Լրատվամիջոցները հիվանդանոցից են փորձել պարզել իրավիճակը, լսել հիմնավորումներն ու հակափաստարկները, ինչը կարծես դուր չի եկել զինհոսպիտալի պետին: Արդեն հուլիսի 6-ին, Դավիթ Տոնոյանի հետ քննարկման ժամանակ, Կարեն Գրիգորյանը չի հիշատակել հոսպիտալի նոր մասնաշենքի, «թռիչքային աճի» մասին (դատելով առկա տեղեկատվությունից). հիվանդանոցի շենքային պայմանների մասով մի փոքր բացել է փակագծերը, սակայն կոնկրետ բաժանմունքների մասով հստակեցումներ չի արել՝ բացի դիահերձարանից, որի շահառուները պետպատվերից, սոցփաթեթից օգտվելու «անհրաժեշտություն» չունեն:

«…Ըստ նախնական մշակված ծրագրի՝ ոչ թե հիվանդանոցը փակվելու էր, այլ լուծարվելու էր բժշկական կենտրոն ՓԲԸ-ն, շատ բաժանմունքներ, այդ թվում՝ դիահերձարանը պետք է մնային տեղում, սակայն տեղական լրատվամիջոցների և բուժանձնակազմի տարածած ապատեղեկատվության պատճառով ստեղծվեց այն կարծիքը, թե հիվանդանոցը փակվում է, տեղափոխվում է հոսպիտալ և այլն: Կոչ եմ անում խոսել ըստ էության և նման խոսակցություններով քաղաքացիների շրջանում արհեստական ընդվզում չառաջացնել»,-դժգոհել է Կարեն Գրիգորյանը՝ մոռանալով, որ եթե ինքն էր տեղյակ այդ ամենից, մի քանի ամիսների ընթացքում ինքն էլ պետք է ներկայացներ շահագրգիռ կողմերին կամ կազմակերպեր դա՝ մինչ որոշման ընդունումը: Եվ այս պարագայում դժգոհությունը, ներեցեք, շահագրգռվածության տպավորություն է ստեղծում:

Բացի այդ, եթե հոսպիտալում դիմելիության աճ կա ու վիրահատությունների այնպիսի որակ ու վստահություն, որ նույնիսկ Երևանից ու այլ մարզերից են գալիս, ուրեմն դուք մտածելու բան չունեք, պարոն Գրիգորյան: Հիվանդանոցում էլ չեն ժխտում, որ դուք ունեք լավ մասնագետներ, հզոր բազա…

Այստեղ խնդիրը բազմաթիվ և բազմաշերտ այլ «բայց»-երի մեջ է, որոնց լուծումը ավելի գլոբալ, համակարգային ու խորքային մոտեցում է պահանջում: Թվենք մի քանիսը:

Առողջապահության նախկին նախարար Լևոն Ալթունյանը, ով անմեղսունակին բնորոշ արտահայտություններ էր թույլ տալիս, թե՝ ինքը մեկ-երկու ծննդկանի մահվան դեպքով չի զբաղվում, պարզվեց՝ զբաղվել է պետպատվերներն ու սոցփաթեթները իր և իր մերձավոր շրջապատի բուժհիմնարկներին մատակարարելով, մյուսներին՝ ֆինանսական աղբյուրներից զրկելով… Կազմաքանդման գործելաոճը շարունակվել է մինչև վերջին պահը՝ արդեն ՊՆ-ի ներգրավմամբ՝ առանց հանրության խոսքը լսելու:

Այժմ առողջապահության նորանշանակ նախարար Արսեն Թորոսյանն ամբողջովին փոխում է մոտեցումը. ֆինանսական միջոցների արդյունավետ վերաբաշխմամբ կհզորացվեն ԱՆ-ի ենթակայության տակ գտնվող մարզային բուժհիմնարկները:

Երկրորդ. առաջիկայում ՊՆ-ում լուրջ կոռուպցիոն բացահայտումներ են սպասվում. բանակը, մշտապես գտնվելով ռազմական գաղտնիքի քողի տակ, հանրային վերահսկողությունից դուրս, ստեղծման օրից թալանվել է, հատկացված միջոցները անխնա մսխվել՝ իրական սպառնալիքի տակ դնելով զինվորների կյանքն ու սահմանների անվտանգությունը:

Այսինքն՝ եթե ՊՆ-ն 25 տարի չի կարողացել արդյունավետորեն կառավարել նույնիսկ իրեն հատկացված միջոցները, ի՞նչ իմաստ ունի պետբյուջեից նոր ֆինանսական խողովակներ բացել դեպի այդ ոլորտ…

Երրորդ. Հայաստանում ընդհանուր իրավասության ոչ մի դատարան այնքան դռնփակ, գաղտնի նիստեր չի անում, որքան Սյունիքի մարզի դատարանը: Սա նշանակում է, որ այստեղ շատ են զինվորական հանցագործությունները, որոնք ռազմական գաղտնիքի քողի տակ դուրս են մնում հանրության վերահսկողությունից և կրկնվում նույն սցենարով, իսկ դատվողները միշտ ներքևի թույլ օղակներից են լինում: Հոսպիտալը ռազմական կառույց է, որի նույնիսկ այցելուների թիվն ասելու իրավունք չունեն, էլ ինչպես վերահսկենք…

Այսինքն՝ հիվանդանոցը հոսպիտալին միացնելու դեպքում հանրությունը կարող է նմանատիպ խնդրի առաջ կանգնել, եթե, Աստված չանի, քաղաքացիական անձի հետ որևէ դժբախտ դեպք պատահի…

Եվ ի վերջո, չկա մի կարևոր հարցի պատասխան. Սիսիանի տարածաշրջանը սահմանակից է Նախիջևանին, որտեղ Ադրբեջանը զորք է կուտակել, և կա պատերազմի սպառնալիք. Աստված չանի՝ եթե մեկը ռմբակոծեն, մյուսը կշարունակի գործել…

Ուրեմն ՊՆ-ն պետք է սկսի Կարապետյանի որոշումը չեղարկելու գործընթաց, և թողնի, որ հոսպիտալն ու հիվանդանոցը շարունակեն գործունեությունը՝ մինչ որոշումը ունեցած գործառույթների շրջանակում՝ առանց քաղաքացիական «բուրդը» ռազմական «բրդին» խառնելու, մանավանդ, որ ՊՆ-ի «բուրդ չփխողներին» դեռ չեն գտել, սիսիանցիներին էլ չեն հարցրել՝ դու ուզո՞ւմ ես «բուրդդ» ՊՆ-ն «թաքուն» «չփխի»:

Սա էլ՝ որպես չորրորդ տարբերակ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում
new adriver("adriver_banner_525093214", {sid:216038, bt:52, bn:28});