Քիմ Քարդաշյանը դեռ մանկուց երեխաներին բարձրաշխարհիկ կյանքին է սովորեցնում։ Հեռուստաաստղը հաճախ է երեխաներին իր հետ տանում միջոցառումների և նորաձևության ցուցադրությունների։
Պարզվել է նաև, որ 5-ամյա Նորթը և երկամյա Սեյնթը մոդելների դպրոց են հաճախում։

Փոքրիկ Չիկագոյին, տարիքի պատճառով, մայրիկը դեռ նախընտրում է տանը թողնել։
Օրերս պապարացիները Քիմին, երկու երեխաներին և Քանյե Ուեսթին մոդելային դպրոցի մերձակայքում են լուսանկարել։ Ի դեպ, վերջերս Նորթը նկարահանվել է Fendi-ի գովազդում։ Փոքրիկը նկարահանվել է մոր և տատիկի՝ Քրիս Ջեների հետ։










































