«Ելք» խմբակցությունում քննարկվում է այս պահին ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու ձևաչափը: Այս մասին, այսօր՝ հուլիսի 16-ին, Երևանի քաղաքապետարանում լրագրողների հետ զրույցում նշեց Երևանի ավագանիում «Ելք» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը:
Հարցին, թե ինչու այսօր ավագանու նշանակված նիստին «Ելք»-ը չի մասնակցում, նա պատասխանեց. «Որովհետև մենք չենք պատրաստվում աշխատել Երևանի ավագանիում 46 անդամ ունեցող ՀՀԿ խմբակցության հետ»:









































