Ավստրալիայում որսորդները կարողացել են գործնականում անհնարինն իրականացնել։ Նրանք կարողացել են որսալ ամենախոշոր բարձրակատար կոկորդիլոսին։ Մինչ այդ նրան ապարդյուն փորձել են որսալ 8 տարի։
Հսկայական կենդանին կշռում է շուրջ 600 կգ, իսկ մարմնի երկարությունը 4․7 մետ է։ Ենթադրաբար, նա 60 տարեկան է։ Առաջին անգամ նրան նկատել են 2010-ին, Քեթրին գետում։

Ավստրալիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության վայրի բնության բաժնի ղեկավար Թրեյսի Դալդինգի խոսքով՝ ներկա պահին կենդանուն կոկորդիլոսների ֆերմա են տարել, որպեսզի ոչ մարդիկ կարողանան նրան վնասել, ոչ էլ հակառակը։










































