Սիրիայի նախագահ Բաշար Ասադի զորքերի հնարավոր հարձակումը Իդլիբ նահանգի վրա կարող է ամբողջովին ոչնչացնել Աստանայում Ռուսաստանի և Թուրքիայի միջև ձեռք բերված համաձայնությունը: Այդ մասին Պուտինի հետ հեռախոսազրույցում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը՝ գրում է vlasti.net-ը:
Էրդողանին մոտ կանգնած աղբյուրները պնդում են, որ զրույցի ընթացքում նա անհանգստություն է հայտնել Սիրիայի հարավում գտնվող Դերաայի խաղաղ բնակչության վերաբերյալ: Հայտնի է, որ վերջին շաբաթում Ռուսաստանի օգնությամբ ձեռնարկված ռազմական գործողության արդյունքում նահանգի մեծ մասը ապստամբներից անցել է Սիրիայի կառավարության վերահսկողության տակ:
Թուրքիայի նախագահը Պուտինին զգուշացրել է, որ նման սցենարի կրկնությունը Սիրիայի հյուսիսում պայմանավորվածությունների խախտում կդիտվի: