Համակարգչային մկնիկով սահմանափակ աշխատանքի դեպքում անգամ մարդու մոտ կտրականապես փոխվում է իր շարժումների ընկալումը, հայտարարում են նյարդաֆիզիոլոգները՝ Current Biology ամսագրում հրատարակված իրենց հոդվածում:
«Համակարգչով աշխատանքը կարող է խնդիրներ առաջացնել երկու պատճառներով՝ էկրանի չափերը կարող են փոփոխվել և տարբեր մոդելների մկնիկներ տարբեր արագությամբ են աշխատում: Երբ մենք սովորում ենք աշխատել նոր համակարգչով, ապա ցանկանում ենք որքան հնարավոր է արագ ընտելանալ»,- հայտարարել են Չիկագոյի Հյուսիսարևմտյան համալսարանի աշխատակիցները:
Ինչպես փոխանցում է РИА Новости-ն՝ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ համակարգչով աշխատելու փորձ ունեցողներն ավելի արագ են կողմնորոշվում տարածության մեջ: Նրանց ուղեղն ավելի լավ է համեմատում այն տվյալները, որոնք նրանք արդեն ստացել են ուսուման ընթացքում:
Քանի որ բոլոր զարգացած երկրներում գրեթե բոլորը աշխատում են համակարգչով, ապա հոդվածի հեղինակներն առաջարկում են այս տվյալները հաշվի առնել մարդու ուղեղի՝ շարժումը և կոորդինացիան կառավարող մասերն ուսումնասիրելու ժամանակ: