Ամերիկացի փոփ-երգչուհի Բրիթնի Սփիրսի մոտ վերջին ժամանակներս ամեն ինչ լավ է ընթանում. 32-ամյա երգչուհին նոր ալբոմ է թողարկել, շահավետ երկամյա պայմանագիր է կնքել Լաս Վեգասում «Պրեստիժ» շոուի համար, նոր սեր է գտել և պատրաստվում է կրկին ամուսնանալ` հաղորդում է 7days.ru-ն: Նրա նոր սիրեցյալն իրավաբանական ընկերության աշխատակից Դևիդ Լուկադոն է:
Շշուկների համաձայն` հարսանիքը կկայանա Հավայան կղզիներում` օվկիանոսի ափին:
«Այո, ես կրկին սիրահարվել եմ: Եվ չեմ բացառում, որ կրկին կամուսնանամ: Շատ շուտով»,- ասել է նա:
Բրիթնին նաև ասել է, որ ուրախ է, որ իր նոր ընտրյալը ոչ մի առնչություն չունի շոու-բիզնեսի հետ: Այժմ երգչուհին պնդում է, որ երջանիկ է, սիրում է երեկոներն անցկացնել տանը՝ Դևիդի հետ, ֆիլմ դիտել և փոփքորն ուտել: