Thursday, 18 06 2026
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Բլանկա Ռոդրիգեսը COP17-ին առչնվող հարցեր են քննարկել
00:50
Բելգիան նախատեսում է մինչև 2030 թվականը Ուկրաինային փոխանցել իր ողջ F-16 ավիապարկը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Վրաց-թուրքական սահմանին հյուրանոց-ամրոց կկառուցվի
Քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի համագործակցության ընդլայնման ուղիները
Փակել փողոց նայող պատուհաններն ու դռները
00:10
Գերմանիան Թուրքիայի հետախուզությունն ընդգրկել է ամենաակտիվ լրտեսական կառույցների ցանկում
00:10
ԱՄՆ ռազմածովային ուժերը դադարեցրել են Իրանի նավահանգիստների շրջափակումը
00:08
Բանակցությունները չեն նշանակի հակառակ կողմի դիրքորոշման ընդունում․ Խամենեի
00:06
ԱՄՆ-ն հավատարիմ է խաղաղությանը․ Թրամփ
ՊԵԿ նախագահը ՀՄՆԿ Գլխավոր համաժողովում քննարկել է հարկային վարչարարության արդիականացման և համագործակցության ընդլայնման հարցեր
23:50
Ուզբեկ ֆուտբոլիստը պատմական ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնությունում
Ոստիկանները բացահայտել են Դարբնիկ գյուղում խուլիգանության դեպքը
23:30
ԱՄՆ-ն պատրաստ է վերականգնել Իրանի նկատմամբ ծովային շրջափակումը` հուշագրի պայմանների չկատարման դեպքում. Հեգսեթ
Արտաշատի ոստիկանները բացահայտել են դիտավորությամբ վրաերթի դեպքը
23:10
Պենտագոնի ղեկավարը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Եվրոպայում կանցկացնի իր զորքերի ռևիզիա և կնվազեցնի իր մասնակցությունը ՆԱՏՕ-ի ուժերին
Արարատի քաղաքային զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան զինծառայողների մարմինների հերթական փոխանակումն են կատարել
Հայկավան գյուղում այրվել է խոտածածկույթ․ փրկարարները մարել են հրդեհը
22:30
Իրանն ավելի հեռու է միջուկային զենքի ստեղծումից, քան երբևէ. Ռյուտե
Գրանցվել է հանցագործությունների թվի նվազում
22:10
Իրանի և Քուվեյթի ԱԳ նախարարները քննարկումներ են ունեցել
Հայաստանի քաղաքական դաշտի ներկայիս վիճակը դարձել է ազգային անվտանգության թիվ 1 սպառնալիքը
21:50
ԵՄ-ի և Կանադայի ռազմական ծախսերի աճը 2025 թվականին կազմել է 90 միլիարդ եվրո. Ռյուտե
Լավ կլինի՝ ՍԴ-ն բավարարի ռուսամետների բողոքը. նրանք պարտվելու են, ժողովրդավարությունը հաղթելու է
21:30
Ֆոն դեր Լայենն առաջարկել է սահմանափակել ուկրաինացի փախստականների ընդունումը ԵՄ. DPA
Կալուգացու հայտարարությունից չենք սարսափել. նոր չէ, որ կոալիցիա պիտի կազմեն, վաղուց էին կազմել
«Ռոսատոմ»-ի ղեկավարը հայտնել է Զապորոժիեի ԱԷԿ-ի աշխատակցի մահվան մասին
Բելառուսում «պատերազմ» է
Արմեն Նիկողոսյանը հրաժարական է տվել ՀՖՖ փոխնախագահի պաշտոնից և գործկոմի անդամությունից

Իրանը փաստացի երկփեղկել է Արևմուտքի դիրքորոշումները

Իրանը փաստացի երկփեղկել է Արևմուտքի դիրքորոշումները, և այժմ գործ ունենք մի կողմից Իրան-ԱՄՆ հարաբերությունների հետ, մյուս կողմից՝ Իրան-ԵՄ հարաբերությունների հետ։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին նշեց իրանագետ Վարդան Ոսկանյանը՝ մեկնաբանելով Իրանի նախագահ Հասան Ռոհանիի՝ Հորմուզի նեղուցը փակելու և Պարսից ծոցից նավթի արտահանումը խափանելու սպառնալիքը։

«Իրանի նախագահ Ռոհանիի ձևակերպումն ավելի դիվանագիտական էր։ Նա փաստացի հայտարարել է, որ եթե որոշվի, թե իրանական նավթը չպետք է արտահանվի, ապա Պարսից ծոցի տարածաշրջանից ընդհանրապես նավթ չի արտահանվի։ Ինչը հաստատում է նախկինում իրանական պաշտոնյաների կողմից արված հայտարարությունները, թե նկատի ունեն Հորմուզի նեղուցի փաստացի փակումը։ Ինչ վերաբերում է հնարավորություններին՝ կկարողանա՞ փակել, թե՞ ոչ, ակնհայտ է, որ զուտ ռազմական իմաստով Իրանն ի զորու է որոշակի ժամանակահատված, անշուշտ, փակել նեղուցը, բայց կարծում եմ՝ խնդիրն ավելի շուտ քաղաքական հռետորաբանության մեջ է։ Հաշվի առնելով ԱՄՆ դիրքորոշումների կոշտացումը՝ իրանական կողմը ևս հռետորաբանության մակարդակում կոշտացնում է իր դիրքորոշումները։ Նման նավթային հռետորաբանական պատերազմն ինչ-որ առումով կոնկրետ կարճաժամկետ կտրվածքվ ձեռնտու է Իրանին, որովհետև դրա արդյունքում աճում են նավթի միջազգային գները, ինչը Իրանի համար, որպես նավթ արդյունահանող և արտահանող երկրի, լրացուցիչ հնարավորություն է բացում՝ ստանալ արտարժութային հոսքեր։ Այն արտարժույթը, որն այսօր անհրաժեշտ է Իրանի ներքին շուկայում որոշակի ճգնաժամը կարգավորելու համար»,- նշեց իրանագետը։

Ոսկանյանի խոսքով՝ ակնհայտ է, որ իրանական կողմը փաստացի երկփեղկել է Արևմուտքի դիրքորոշումները, և այժմ գործ ունենք մի կողմից Իրան-ԱՄՆ հարաբերությունների հետ, մյուս կողմից՝ Իրան-ԵՄ հարաբերությունների հետ։ «Եթե առաջին հատվածում գնում է որոշակի էսկալացիա, ապա Եվրամիության երկրների հետ Իրանի արտգործնախարարը բոլորովին վերջերս վերահաստատեց, որ շարունակվելու է միջուկային համաձայնագրի իրականացումը, և թե՛ իրանական կողմը, թե՛ ԵՄ երկրները հավատարիմ եմ մնալու այդ համաձայնագրին»,- նշեց Ոսկանյանն ու հավելեց. «Մյուս կողմից էլ նման դիրքորոշումները միտված են ժամանակ շահելու, մինչև Միացյալ Նահանգներում Կոնգրեսի ընտրություններ կլինեն։ Եվ Իրանում որոշակի հույսեր կան, որ այդ ընտրություններում դեմոկրատների հաղթանակի պարագայում նախագահ Թրամփի վարչակազմը լրջագույն դժվարություններ կունենա իրականացնելու այն բոլոր սպառնալիքները, որ այժմ հնչում են թե՛ Թրամփի, թե՛ նրա թիմի այլ անդամների շուրթերից՝ կապված իրանական նավթի արգելքի, պատժամիջոցների ռեժիմի խստացման և այլ խնդիրների հետ, հետևաբար այս առումով վճռորոշ են լինելու Միացյալ Նահանգներում Կոնգրեսի ընտրությունները՝ Իրան-ԱՄՆ հարաբերությունների համատեքստում»։

Խոսելով Մերձավոր Արևելքում Իրանի դիրքորոշումների մասին՝ իրանագետը նշեց, թե Իրանը այս պահի դրությամբ Մերձավոր Արևելքում որևէ դիրք չի զիջել, չնայած Միացյալ Նահանգների կողմից կոշտագույն հռետորաբանությանը, Իսրայելի և Սաուդյան Արաբիայի կողմից ստեղծված չերևացող դաշինքի գործողություններին, որը ձգտում է Իրանի ներսում անկայունություն սերմանել. «Իրանցիները շարունակում են Մերձավոր Արևելքում վարել այն քաղաքականությունը, որն այս երկրի կառավարության տեսանկյունից ձեռնտու է Իրանին, և շարունակում է պահպանել հզորագույն դիրքեր Մերձավոր Արևելքում՝ Միջերկրական ծովից մինչև Պարսից ծոց։ Նման ուժեղ դիրքեր Իրանը իր պատմության վերջին շրջանում երբևէ չի ունեցել։ Եվ չնայած երկրի ներսում տնտեսական դժվարություններին, որոնք, նաև իրանցի փորձագետների գնահատմամբ, չունեն տնտեսական հիմք, այլ բացառապես պայմանավորված են այս քարոզչական պատերազմի առկայությամբ, իրանցիները շարունակում են տարածաշրջանում լինել, ըստ էության, ամենահզոր գերտերություններից մեկը, եթե ոչ՝ ամենահզորը»։

Հարցին, թե մինչև ուր կհասնի իրանական հարցում ԱՄՆ-ԵՄ դիմակայությունը, Վարդան Ոսկանյանը պատասխանեց. «Միացյալ Նահանգների նման հռետորաբանությունը, պատժամիջոցների սպառնալիքները ուղղված են ոչ այնքան Իրանի, որքան ԵՄ երկրների դեմ։ ԱՄՆ-ն պատժամիջոցներով է սպառնում ԵՄ այն ընկերություններին, որոնք աշխատում են Իրանում։ Ակնհայտ է, որ Մերձավոր Արևելքում ցանկացած լարում, նոր լարվածության օջախների ստեղծում առաջին հերթին հարցականի տակ են դնում ԵՄ շահերը, նախ փախստականների հնարավոր նոր ներհոսքերի տեսանկյունից, երկրորդ՝ եվրոպական անվտանգության առումով։ Եվրոպական էներգետիկ անվտանգության ընդհանուր տրամաբանությունը պահանջում է որոշակի այլընտրանքներ ունենալ ռուսական էներգակիրներին, իսկ նման այլընտրանքի կարևորագույն աղբյուր է դիտարկվում նաև Իրանը։ Բացի այդ, Իրանի տնտեսության մեջ եվրոպական ընկերությունների առկայությունն ուղղակիորեն բխում է ԵՄ շահերից, որովհետև ինչ-որ առումով իրանական շուկան կուսական դաշտ է, ԵՄ այնպիսի խոշոր կորպորացիաներ, ինչպիսին են ֆրանսիական Total-ը, ավտոարտադրող ընկերությունները կարող են ունենալ լրջագույն շահույթներ։ Միացյալ Նահանգների հռետորաբանության խստացումը միգուցե պայմանավորված է խանդով դեպի ԵՄ-ն, որովհետև Իրանի միջուկային համաձայնագրի կնքումից հետո այդ երկրների ընկերությունները հնարավորություն ստացան այդ երկրում աշխատելու, մինչդեռ ամերիկյան ընկերությունները բաժին չստացան այդ գործարքից։ Թրամփի հռետորաբանության խստացումը պայմանավորված է նաև այս հանգամանքով»,- ասաց Վարդան Ոսկանյանը։

Նրա գնահատմամբ՝ անկախ ամեն ինչից, իրանցիները չեն զիջելու իրենց դիրքերը, Իրանի ներսում վարչակարգի տապալման փորձերը կարճաժամկետ հեռանկարում չեն կարող հաջողություն ունենալ։ «Իրանի համար թեկուզ ամենախիստ պատժամիջոցների ռեժիմը կարող է ունենալ խոշոր դժվարություններ, բայց այդ երկիրը կարող է դիմակայել պատժամիջոցներին։ Մյուս կողմից՝ իրանական հասարակությունը կարող է դժգոհ լինել վարչակարգից, բայց Իրանում չի գտնվի մեկը, որ կողմ լինի ԱՄՆ գերակայությանը Իրանի նկատմամբ։ Իրանում արմատավորված է կարծիք, որ Իրանը չպետք է լինի շարքային պետություն, այլ պետք է միշտ լինի գերտերություն»,- ամփոփեց Վարդան Ոսկանյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում