YouTube-ում կենդանիների մասնակցությամբ զվարճալի տեսանյութ է հայտնվել, որը, սակայն, մտածելու տեղիք է տալիս:
Տեսանյութի հերոսներն են գորշ արջն ու կատուն: Արջը, որի շանսերն ավելի մեծ են կատվին նեղացնելու համար, ընկերական մոտեցում է դրսևորում, գգվում նրան, սակայն, ինչպես երևում է, կատվին այնքան էլ դուր չի գալիս մտերմությունը, նա շարունակ արջի ձեռքից դուրս պրծնելու փորձեր է անում, փորձերից մեկի ժամանակ էլ աքացի հասցնում:
Արջը չի պատասխանում կատվի անբարյացկամությանն ու նեղացկոտ հեռանում է: