Սուրբ ծննդի և Ամանորի առիթով ամերիկյան Apple կորպորացիան թողարկել է հեռուստագովազդ՝ տոնական իրարանցումների ու ընտանեկան նախապատրաստությունների մասին: Այս ամենը ֆիքսել է ընտանիքի անդամ պատանին իր սմաթֆոնի տեսախցիկով:
Չնայած եռուզեռին, գնումների ու խոհանոցային աշխատանքների գերակտիվությանը, տղան պասիվ է մնում՝ նկարահանելով այդ ամենը:
Երբ ընտանիքը հավաքվում է հյուրասենյակում, նա հեռուստացույցով միացնում է իր նկարահանած տեսանյութը՝ դրանով ցույց տալով տոնի նախաշեմին ընտանիքի միասնությունն ու համերաշխությունը՝ մինչև արտասվելու աստիճան հուզելով բոլորին: