Շները լուսանկարներում կարող են ճանաչել ծանոթ դեմքերը՝ պարզել են ֆինն գիտնականները, որոնց հոդվածը հրապարակվել է գիտական Animal Cognition ամսագրում:
Գիտնականները հանգել են նման եզրակացության՝ չափելով շների գլխուղեղի ցուցիչները, երբ կենդանիներին ցույց են տվել ծանոթ կամ անծանոթ մարդկանց լուսանկարներ: Բացի այդ՝ գիտնականները հետևել են նրանց աչքերի շարժումներին:
Այսպես. նրանց հաջողվել է պարզել, որ կենդանիների գլխուղեղը միևնույն կերպ է արձագանքում մարդկանց լուսանկարներին, որոնց նրանք հանդիպել են, իսկ աչքերը միանգամից կենտրոնանում են լուսանկարների վրա:
Ավելի վաղ համարվում էր, որ ծանոթ դեմքերը կարող են ճանաչել միայն մարդիկ ու պրիմատները: