Հրապարակման պահին Էշլի Գրեմի լուսանկարը հավաքել է 200 հազար լայք: Օգտատերերն այնքան հիացած էին աշխարհի ամենահայտնի plus-size մոդելի կազմվածքով, որ իրենց չեն կարողացել զսպել մեկնաբանություններում:
Ինչպես հայտնի է, Էշլին մասնագիտական հարցերով մեկնել է Միլան, որտեղ էլ նա գնացել է շոփինգի: Ներքնազգեստի խանութներից մեկի հանդերձարանում էլ նա տեղադրել է այս սադրիչ լուսանկարը, որում իր «ներշնչող» չափերի կուրծքը նա պահել է միայն մեկ ձեռքով:

Իգական սեռի ներկայացուցիչները նրան նախատել են՝ ի՞նչ կմտածի նրա ամուսինը՝ Ջասթին Իրվինը. վերջինիս հետ նա ամուսնացել է 2010 թվականին: Ամենայն հավանականությամբ, տղամարդկանց մնում է փաստին վերաբերվել որպես նրա մասնագիտության մաս. չէ՞ որ սոցցանցերը նրա համար նույնպիսի գովազդային հարթակ են, ինչպես աշխարհի ամենահեղինակավոր ամսագրերը:









































